Մի հերթական ու սովորական աշխատանքային օր, երբ բոլորս խաղաղ աշխատում էինք ու օրվա ամենակարևոր անելիքը օրվա թասքերը հասցնելն էր, իսկ ամենասպասված պահը՝ լանչը 😀 , հանկարծ ԲիՎեբում ինչ-որ բան փոխվեց։
Ինչ-որ կախարդական, առեղծվածային ուժ սողոսկել էր ԲիՎեբի օֆիս և շեղել էր բոլորիս ուշադրությունը ամենօրյա թասքերից դեպի ամանորյա շիլաշփոթ։ Քննարկման թեժ կիզակետում էին Ջոկերը, Ջոկեր 2-ը, Մեշոկ Պապին, ձյունանուշիկը և չինական ձմեռ պապիկը։ ԲիՎեբցիները ժամանակավորապես դարձել էին հետախույզներ 🧐 և քննիչներ ու փորձում էին ամեն կերպ բացահայտել վերը նշված կասկածելի անձանց։ Շփոթվեցի՞ք 😀 , մենք էլ։ Դրա համար եկեք սկսենք ամենասկզբից։
Ամբողջը սկսվեց դեկտեմբերի 1-ին ԲիՎեբի տոնածառը զարդարելուց․ պարզվում է՝ այն կախարդական ուժ ունի😮🎄։ Տոնածառը զարդարելուց հետո բոլորով հավաքվեցինք, որպեսզի խաղանք ամեն տարի ավանդույթ դարձած Secret Santa-ն: Դե բոլորին էլ, վստահ ենք, ծանոթ է Secret Santa-ի խաղը։ Բայց BeeWeb-ում այն ընթացավ մեղմ ասած արտասովոր կերպով։
Ամանորյա կախարդանքն առաջինն այցելեց HR Manager Շուշանին, ով պատահաբար HR-ական աշխատանքային մեյլով նամակ ստացավ իր գաղտնի սանտայից, նամակը պարունակում էր հանելուկ և դրան հաջորդող փոքրիկ ընթացիկ նվեր:
Ահա այստեղից սկիզբ առավ հանելուկների ու խնդիրների իրար հաջորդող շարքը:
Մյուս սանտաները ևս որոշել էին մի փոքր տանջել իրենց թոռնիկներին և տրամաբանական խնդիրներ տալ նրանց՝ մաթեմատիկական հաշվարկներից, Ստալինի պատմությունից մինչև Եգիպտական հիերոգլիֆներ: Շատ թոռնիկներ ստացան լիքը քաղցր համովություններ և ԲիՎեբում իսկապես հեքիաթային տրամադրություն էր տիրում: Չկար օր, որ թոռնիկներն իրենց սեղանին չգտնեին իրենց սանտայի մասին հերթական հիշեցումը:
Բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չէր, չէ՞ որ սկսեցին հայտնվել կեղծ ու չինական սանտաներ, ձյունանուշիկներ, ովքեր, ինչպես հետո պարզվեց, չէին գործում միայնակ, այլ խմբերով 😀 : Նրանք նույնպես ուղարկում էին տարբեր խնդիրներ, ու չարաճճիություններ էին անում իրենց «թոռնիկների» գլխին:
Այդ փոքրիկ չարաճճիությունները ևս կարծես թե դարձել էին նորմալ, մինչև այն պահը, երբ ԲիՎեբի Slack-ում հանկարծ հայտնվեցին Ջոկերը, Ջոկեր 2-ը ու Մեշոկ Պապին: Վերջինս ԲիՎեբցիներին գրում էր, որ անտեսված կերպար է, միայնակ է շատ և եկել է խաղ խաղալու, եթե լուծեն խնդիրը՝ նվեր կստանան, իսկ եթե չլուծեն՝ կդնի իր մեշոկի մեջ և կփախցնի 😳։ Մեշոկ Պապիի կերպարը ցավոք երկար չապրեց, քանի որ ԲիՎեբցիներն այնքան էին վրդովվել սպառնալիքներից, որ նա շատ շուտ ինքն իրեն բացահայտեց 😀 : Մեշոկ Պապի, այսուհետ՝ Սամվել (մեշոկ պապիին դեռ էլի կանդրադառնանք):
Իսկ դուք երբևէ տեսե՞լ եք, թե ինչ տեսք ունի ձմեռ պապիկի CV-ն: Ինչպես պարզվեց, ձմեռ պապիկն էլ ունի CV, այն էլ շատ գրագետ կազմված, ավելին՝ նա Linkedin-ում էլ է գրանցված, չէ՞ որ նա կատարում է ամենապատասխանատու աշխատանքներից մեկը: Ահա այսպիսի կրեատիվ մոտեցում էր ցույց տվել մեր մյուս HR աշխատակցի Secret Santa-ն:
Իսկ հիմա պատմենք ԲիՎեբի մեկ ուրիշ կրեատիվ Սանտայի՝ Դավիթի մասին: Նա գրեթե ամեն օր իր թոռնիկ Տաթևին տարբեր ու չկրկնվող հարցեր էր ուղարկում ԲիՎեբցիների մասին ու սեյֆի մեջ պահում հերթական նվերը՝ հատուկ կոդով: Այս հարցերին պատասխանելու համար արդեն պետք եկավ ԲիՎեբցիների օգնությունը՝ դպրոցն ավարտելու թվական, երեխայի անուն, այցելած երկրների քանակ: Սա հրաշալի առիթ էր՝ իրար մասին հետաքրքիր ինֆորմացիա իմանալու ու միմյանց ավելի լավ ճանաչելու 🙂 :
Secret Santa-ի նվերները հանձնելուն հաշված օրեր էին մնացել, բայց ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ անակնկալները չեն վերջացել, ավելին՝ նոր թափ են առնելու:
Հերթական անակնկալ հաղորդագրությունը սանտայից ստացավ մեր Մարքեթինգի մասնագետ Լիլիթը և հուշումների օգնությամբ հավաքեց փազլի բոլոր կտորները, իսկ վերջում իհարկե՝ հեքիաթային նվեր: Տպավորություններն անբացատրելի էին՝ գեղեցիկ ու նուրբ գրելաոճ: Տեսնես՝ ո՞վ կարող էր լինել:
Մեշոկ Պապիկին հիշու՞մ եք 😀 Ասում էինք չէ, որ նորից ենք անդրադառնալու, այո այո, դա ռեբրենդինգ եղած Մեշոկ Պապիկն էր, որը դարձել էր՝ Secret Santa և արդեն վստահություն էր ներշնչել բոլորին 🤭:
Իսկ հիմա ամենագլխավորի մասին՝ ամենասպասված օրը սկսվեց իրական ամանորյա հրաշքով՝ առավոտյան մինչև աշխատավայր հասնելը բոլորս բացեցինք Slack-ը և ապշեցինք՝ ձմեռ պապիկը գիշերը գաղտնի սողոսկել էր ԲիՎեբ և ամբողջությամբ զարդարել էր աշխատավայրը գունավոր փուչիկներով🎉: Չենք կարող փոխանցել մեր էմոցիաները: Նվերներից զատ՝ բոլորս ամենաշատը սպասում էինք այդ առեղծվածային ձմեռ պապիկի բացահայտմանը: Կարո՞ղ եք գուշակել՝ ով էր: Ոչ այս անգամ Մեշոկ Պապիկը չէր 😀 , չնայած նրան շատերն էին կասկածում: Լավ՝ ամենավերջում դա էլ կասենք:
Բոլորն արդեն շա՜ տ անհամբեր էին` վերջապես տեսնելու իրենց իրական սանտային 🎅🏻։ Վերջապես հասանք նվերների ու Սանտաների բացահայտմանը: Որոշել էինք դա էլ կազմակերպել հետաքրքիր խաղի տեսքով և մինչև նվերը հանձնելը թոռնիկներին բնորոշ բաներ նկարել գրատախտակին: Ինչ խոսք՝ շաատ հավես էր ու անսպասելի պահերով ու էմոցիաներով լի (կարող եք դիտել մեր սիրուն ու տոնական հոլովակն այստեղ)։
Իսկ գաղտնի ձմեռ պապիկը Դավիթն էր, ով չէր դադարում մեզ զարմացնել իր յուրահատուկ մոտեցմամբ և նվերներով: Այդ օրը նա իսկապես դարձել էր ԲիՎեբյան Սանտա և յուրաքանչյուրիս նվիրեց ԲիՎեբի հերթական գեղեցիկ մասնիկ՝ հուշանվերների տեսքով, ու բազում էմոցիաներ:
Զարմացրեց նաև Սամվելը, ով իր Մեշոկ Պապիկի խոստումը պահել էր և եկել էր մի մեծ պարկ նվերներով 😀 :
Այսպիսով, դեկտեմբերն ամենատոնական ու հրաշքներով լի ամիսն էր ԲիՎեբում, ի վերջո բոլորս հասկացանք ամենագլխավորը՝ կեղծ կամ իրական սանտան էական չէ, էական են իրական էմոցիաները, ամեն օրը տոն դարձնելու ձգտումը և հրաշքները, որոնք շատ սպասելու դեպքում անպայման կատարվում են💛:
Ահա այսպիսի հեքիաթային տրամադրություն ձեզ՝ ԲիՎեբից: Մաղթում ենք ուրախ Նոր Տարի: Սպասեք ու հավատացեք հրաշքներին:
Կարդացեք նաև՝
The secrets of a happy workplace
BeeWeb-ի գունեղ թիմբիլդինգը