Բարի QA-ների օր 🙂
ԲիՎեբում կրկին տոն է: Արդեն կռահեցիք, որ ողջ աշխարհում այս օրը նշվում է որպես QA-ների (Որակի ապահովման մասնագետների) օր:
Այդ կապակցությամբ որոշել ենք զրուցել ընկերության QA մասնագետների հետ:
Մնացեք մեզ հետ և կարդացեք այսօրվա բլոգը՝ պարզելու, թե ինչպիսին են մեր QA-ները, ինչ նախասիրություններ ունեն, ինչու են նախընտրում ԲիՎեբը և ինչն է ստիպում իրենց յուրաքանչյուր օր վերադառնալ ԲիՎեբ:
Եկեք նաև տեսնենք, արդյոք մեր QA-ները գիտեին, որ սեպտեմբերի 9-ը իրենց օրն է: ))
Ողջույն Անժելիկա ))
– Գիտեի ՞ր, որ Սեպտեմբերի 9-ը QA-ների օրն է:
– Իհարկե ))
– Մի պահ արի վերադառնանք անցյալ: Հիշու ՞մ ես քո առաջին համակարգիչը:
– Հա հիշեցի 😂, Pentium 4 պրոցեսորով և Nvidea տեսաքարտով խաղային համակարգիչ էր:
– Մի քիչ կպատմե ՞ս որտեղ ես սովորել, ինչ կրթություն ունես:
– Սովորել եմ ԱրՊՀ համալսարանի տնտեսագիտական բաժնում: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ:
– Ինչու ՞ ես ընտրել QA մասնագիտությունը:
– Հետաքրքիր է ուսումնասիրել բոլոր այն պրոդուկտները, որոնք ստեղծվում են՝ հեշտացնելու մարդու կյանքը: Եվ ուրախ եմ, որ այսուհետ կունենամ իմ ներդրումը պրոդուկտների ստեղծման գործում:
– Ի ՞նչն է ամենից շատ դուր գալիս քեզ QA-ում և ի ՞նչն այնքան էլ չես սիրում:
– Լավ հնարավորություն է ինքնակատարելագործման համար։ Դեռ ոչինչ չկա, որ չեմ սիրում:
– Ինչու ՞ ես QA-ը համարում այն ոլորտը, որտեղ դու պետք է աշխատես:
– Այսօր ավելի քան երբևէ կա որակյալ արտադրանքի կարիք: Ինքս միշտ նախապատվությունը տալիս եմ որակյալին և կյանքի ու առօրյայի հեշտացմանն օժանդակող ապրանքանիշերին: Նպատակ ունեմ որակի ապահովման համար նախատեսված իվենթներ և դասընթացներ կազմակերպել: Ահա թե ինչու եմ ուզում էլ ավելի մասնագիտանալ այս ոլորտում:
– Թվով ո ՞րերորդ աշխատանքդ է QA-ը:
– 2-րդ
– Ո ՞րն է եղել քո առաջին աշխատանքը:
– Աշխատել եմ ֆինանսաբանկային համակարգում:
– Ի ՞նչը ստիպեց քեզ գալ ԲիՎեբ: Ինչպե ՞ս հասկացար, որ սա այն տեղն է, որը քեզ պետք է:
– ԲիՎեբը ընկերություն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին, մասնագետներին ունենալ նոր գիտելիքներ ու կատարելագործել դրանք, քանի որ պրոյեկտները բազմաբնույթ են։
– ԲիՎեբում ի ՞նչ պրոյեկտների վրա ես աշխատում, քանիսն են:
– Առևտրային գաղտնիք է 😃
– Պրոյեկտը, որի վրա դու աշխատում ես, ի ՞նչ ես կարծում ինչ ապագա ունի:
– Ներկայումս շատ հետաքրքիր պրոյեկտների վրա եմ աշխատում: Հետագայում, կարծում եմ, բոլորն էլ հասարակության մեջ կունենան լայն տարածում, քանի որ շատ պրակտիկ ու իրենց բնույթով կյանքը ավելի հեշտացնող են։
– Վստահ եմ բոլոր աշխատանքային օրերդ շատ հագեցած են, այնուամենայնիվ կնշե ՞ս ամենահիշարժան օրը որպես QA մասնագետ ԲիՎեբում:
– Առաջին օրը, երբ ընդունվեցի աշխատանքի: Քանի որ, հենց այդ օրը սկսվեց իմ կարիերան որպես QA մասնագետ:
– Ի ՞նչ կասեիր այն մարդկանց, ովքեր դիմում են ԲիՎեբում աշխատելու համար:
– Բի Վեբը հնարավորություն է տալիս մասնագետներին անընդհատ զարգացնելու, բարելավելու և կիրառելու իրենց գիտելիքները։ Եկեք, սովորեք, դարձեք 😃
– Արդյոք հե ՞շտ է աշխատել ծրագրավորողների հետ:
– Այո: Ամեն ոլորտ էլ ունի իր առանձնահատկությունները, ծրագրավորման ոլորտի ներկայացուցիչները շփման մեջ հաճելի են, ուստի եթե անգամ հեշտ չէ, ապա հաստատ դժվար էլ չէ:
– Ի ՞նչ բարդ կամ անլուծելի խնդիրների ես հանդիպել:
– Դեռ չեմ հանդիպել ))
– Ի ՞նչ գործիքներ կամ հնարքներ ես կիրառում աշխատանքային պրոցեսում:
– Պատասխանատվություն ու ճկունություն:
– Կյանքումդ հանդիպած ամենահետաքրքիր բագը կարո ՞ղ ես հիշել:
– Քանի որ դեռ նոր եմ այս ոլորտում, ամեն ֆունկցիոնալ բագ յուրովի հետաքրքիր է:
– Այսօր որակի ապահովումը ամենակարևոր ասպեկտն է աշխատանքում: Ինչպե ՞ս ես դու ապահովում աշխատանքի որակը:
– Ինչպես բոլորը, ես նույնպես, ձգտում եմ, որ ցանկացած պրոյեկտի ֆունկցիոնալը ճիշտ աշխատի ու լինի նվազագույն bug-երով: Այսինքն հաճախորդը ստանա հնարավորինս կատարելագործված ու որակյալ պրոդուկտ:
– Ի ՞նչ օգտակար տեղեկությունով կկիսվես մեր ընթերցողների հետ, որը վերջերս ես սովորել կամ ուսումնասիրել:
– Այնքան բան եմ սովորել այս ընթացում: Իհարկե այդ ամենը ինչ-որ մեկին ասելու համար ժամանակ է պետք: Այս պահին ինձ հարմար չեմ գտնում խորհուրդներ տալու համար:
– Ո ՞րն է դեռևս քո ամենամեծ ձեռքբերումը:
– Իմ ամենամեծ ձեռքբերումը իմ ընտանիքն է:
– Ո ՞րն է եղել ամենա ամենա արկածային իրավիճակը որում դու հայտնվել ես:
– Այս պահին չեմ մտաբերում ոչ մեկը:
– Ի ՞նչ լեզուների ես տիրապետում բացի հայերենից: Որո ՞նք են դրանք:
– Դեռ գիտեմ Ռուսերեն և Անգլերեն լեզուները:
– Եթե կարողանայիր անել բացառապես ամեն ինչ, ի ՞նչ կցանկանայիր անել:
– Կցանկանայի կատարելագործել աշխարհը։
– Եթե քեզ ասեին, որ այսուհետ միայն մի երգչի կամ երաժշտի պետք է լսես, ո ՞վ կլիներ, ինչու ՞:
– Ընդհանրապես երաժշտության հանդեպ իմ սերն անսպառ է և չէի ցանականա նման իրավիճակում հայտնվել։ Սակայն, եթե դրված լիներ նման ընտրություն ես կնախընտրեի դասականներին:
– Պատկերացրու անապատում ես հայտնվել, բայց ունես հնարավորություն ունենալու որևէ տեխնոլոգիական իր (նշեմ, որ հեռախոսը չի մտնում թույլատրվող իրերի շարքում): Ո ՞րը կլինի այդ տեխնոլոգիական իրը և ինչու ՞:
– Միանշանակ կողմնացույց, որպեսզի կարողանայի կողմորոշվել:
– Եթե ստիպված լինեիր ընտրություն կատարել ողջ կյանքում միայն մարդկանցից սովորելու կամ նրանց սովորեցնելու միջև, ո ՞րը կընտրեիր և ինչու ՞:
– Մարդկանցից սովորելու, քանի որ շատ եմ սիրում սովորել և գտնում եմ, որ սովորեցնելու համար դեռ շատ քիչ բան գիտեմ 🙂
Ողջույն Մարիամ ))
– Գիտեի ՞ր, որ Սեպտեմբերի 9-ը QA-ների օրն է:
– Հենց նոր իմացա 😃
– Մի պահ արի վերադառնանք անցյալ: Հիշու ՞մ ես քո առաջին համակարգիչը:
– Հա հիշեցի 😂 , իմը չէր, մեր տանը մեկ համակարգիչ ունեինք ու հայրս էր միշտ օգտագործում: 😂
– Մի քիչ կպատմե ՞ս որտեղ ես սովորել, ինչ կրթություն ունես:
– ԵՊՀ-ն եմ ավարտել, մաթեմատիկայի ֆակուլտետը: Մասնագիտությամբ մանկավարժ եմ:
– Ինչու ՞ ես ընտրել QA մասնագիտությունը:
– Որպես user սիրում եմ մաքուր պրոդուկտ տեսնել:
– Ի ՞նչն է ամենից շատ դուր գալիս քեզ QA-ում և ի ՞նչն այնքան էլ չես սիրում:
– Սիրում եմ, որ իմ պրոդուկտին որակ ենք տալիս ամբողջ թիմով: Կան task-եր, որ ուղղակի չեմ հավանում և դժվար եմ անում:
-Ինչու ՞ ես QA-ը համարում այն ոլորտը, որտեղ դու պետք է աշխատես:
– Ինձ լավ եմ զգում: Զգում եմ, որ ճիշտ տեղում եմ:
– Թվով ո ՞րերորդ աշխատանքդ է QA-ը:
– 2-րդ
– Ո ՞րն է եղել քո առաջին աշխատանքը:
– Հաշվապահություն եմ արել 5 տարի:
– Ի ՞նչը ստիպեց քեզ գալ ԲիՎեբ: Ինչպե ՞ս հասկացար, որ սա այն տեղն է, որը քեզ պետք է:
– Ընկերուհիս է աշխատում այստեղ: Իրեն շատ եմ վստահում, իր առաջարկով եմ եկել: Վատ կազմակերպությունում ինքը հաստատ չէր աշխատի ))
– ԲիՎեբում ի ՞նչ պրոյեկտների վրա ես աշխատում, քանիսն են:
– Այս պահին մի պրոյեկտի վրա եմ աշխատում:
– Պրոյեկտը, որի վրա աշխատում ես, ի ՞նչ ես կարծում, ինչ ապագա ունի:
– Մեր պրոյեկտը մեծ ապագա ունի, միշտ փոփոխվող է և արագ է զարգանում:
– Վստահ եմ բոլոր աշխատանքային օրերդ շատ հագեցած են, այնուամենայնիվ կնշե ՞ս ամենահիշարժան օրը, որպես QA մասնագետ ԲիՎեբում:
– Բնականաբար իմ հարցազրույցը ԲիՎեբում: 😂 Որ հիշում եմ ծիծաղս գալիս է: Ինձ թվում է, պրոյեկտի ղեկավարս էլ հիշի կծիծաղի: 😂
– Ի ՞նչ կասեիր այն մարդկանց, ովքեր դիմում են ԲիՎեբում աշխատելու համար:
– Կասեի, որ սովորելու ու անելու լիքը բան կա, եկեք ու ի սրտե կպեք գործին: 😃
– Արդյոք հե ՞շտ է աշխատել ծրագրավորողների հետ:
– Իմ թիմակիցների հետ այո հեշտ է աշխատել, դեռ խնդիր չեմ ունեցել, հուսամ չի էլ լինի:
– Ի ՞նչ բարդ կամ անլուծելի խնդիրների ես հանդիպել:
– Անլուծելի խնդիր չկա, էն էլ «մաթ ֆակ» ավարտած մարդու համար 😉
– Ի ՞նչ գործիքներ կամ հնարքներ ես կիրառում աշխատանքային պրոցեսում:
– Շատ խառը խուռը տարբերակներ եմ փորձում: Փորձում եմ խաբել համակարգին 😃 Այսինքն փորձում եմ user-ի տեսանկյունից օգտագործել համակարգը՝ հնարավորինս շատ bug-եր գտնելու համար:
– Կյանքումդ հանդիպած ամենահետաքրքիր bug-ը կարո ՞ղ ես հիշել:
– Հետաքրքիր չեմ կարող ասել, ավելի շատ սիրում եմ ֆունկցիոնալ bug գտնել ու ուրախանում եմ, հենց գտնում եմ:
– Այսօր որակի ապահովումը ամենակարևոր ասպեկտն է աշխատանքում: Ինչպե ՞ս ես դու ապահովում որակ:
– Ես սիրում եմ մանրամասն անդրադառնալ task-ին, ամեն մի դետալ, որը դուրս չի գալիս, քննարկում ենք, եթե պետք է փոփոխում ենք:
– Ի ՞նչ օգտակար տեղեկությունով կկիսվես մեր ընթերցողների հետ, որը վերջերս ես սովորել կամ ուսումնասիրել:
– Հիմա սովորելու փուլում եմ: Պատրաստ եմ կիսվել ողջ տեղեկատվությամբ, ինչը նոր է, հետաքրքիր ու անհրաժեշտ:
– Ո ՞րն է դեռևս քո ամենամեծ ձեռքբերումը:
– Իմ համերաշխ ընտանիքը:
– Ո ՞րն է եղել ամենա ամենա արկածային իրավիճակը որում դու հայտնվել ես:
– Չգիտեմ 😃 դպրոցական հասակում մեր դասարանի տղաներից մեկին եմ ծեծել 😃
– Ի ՞նչ լեզուների ես տիրապետում բացի հայերենից: Որո ՞նք են դրանք:
– Ռուսերեն, անգլերեն: Շատ եմ սիրում իսպաներենը, ցավոք չգիտեմ:
– Եթե կարողանայիր անել բացառապես ամեն ինչ, ի ՞նչ կցանկանայիր անել:
– Օդից վերցրած ոչ մի բան. սովորել եմ ամեն ինչին ինքս հասնել: Դա ինձ միշտ ուժեղ է պահում: Քայլ առ քայլ հասնում եմ նպատակներիս ու ցանկություններիս: Իսկ եթե խոսքը վերբերում է magic-ին. կցանկանայի տելեպորտ լինել:😃
– Պատկերացրու անապատում ես հայտնվել, բայց ունես հնարավորություն ունենալու որևէ տեխնոլոգիական իր (նշեմ, որ հեռախոսը չի մտնում թույլատրվող իրերի շարքում): Ո ՞րը կլինի այդ տեխնոլոգիական իրը և ինչու ՞:
– Ջրի ապարատ😂 Իսկ եթե ավելի լուրջ. Համակարգիչ ու WiFi, որպեսզի տեղեկացնեմ, գան ինձ փրկեն 😃
– Եթե քեզ ասեին, որ այսուհետ միայն մի երգչի կամ երաժշտի պետք է լսես, ո ՞վ կլիներ, ինչու ՞:
– Բարդ հարց է…. Չեմ կարողանա ընտրել երևի: Ես և՛ դասական եմ սիրում, և՛ գժական բաներ: Առանց 2-ի էլ դժվար կլինի:
– Եթե ստիպված լինեիր ընտրություն կատարել ողջ կյանքում միայն մարդկանցից սովորելու կամ նրանց սովորեցնելու միջև, ո ՞րը կընտրեիր և ինչու ՞:
– Միանշանակ սովորելու: Ես եսասեր եմ 😃 չէ կատակ էր, բայց մարդիկ պետք է կարողանան առավել շատ լսել:
Այսպիսին էր մեր զրույցը QA-ների հետ: Հուսանք այն ձեզ դուր եկավ: ))
Ցանկանու՞մ եք դառնալ ԲիՎեբի սրտի QA-ը 😊
Պատմեք մեզ ձեր փորձի ու գիտելիքների մասին՝ դիմելով հետևյալ հղումով https://beewebsystems.com/careers/
Նաև չմոռանաք subscribe լինել և կիսվել այս բլոգով ))