Ողջույն մեր անչափ սիրելի ընթերցողներ։ Ձեզ լիքը էմոցիաներ ու գույներ ենք բերել հուլիսի 23-ին կայացած ԲիՎեբյան խենթ թիմբիլդինգից ու շատ ենք ցանկանում կիսվել մեր տպավորություններով 🥰։ Մնացեք մեզ հետ, խոստանում ենք՝ հետաքրքիր է լինելու 😉։
Ընդհանրապես թիմբիլդինգը անչափ կարևոր է այն կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են զարգացնել արդյունավետ կորպորատիվ մշակույթը, որտեղ աշխատակիցները հաճույքով են գնում աշխատանքի, վստահում են միմյանց և հեշտությամբ են համագործակցում:
Ընկերության հաջողությունը կախված է թիմի յուրաքանչյուր անդամի վարքագծից: Ինչպես ասում են՝ շղթան այնքան ամուր է, որքան նրա ամենաթույլ օղակը: Այսպիսով, ընկերությունը նույնքան ուժեղ է, որքան իր անդամների փոխհարաբերությունները:
Քանի որ թիմային լինելը Բիվեբի որդեգրած կարևորագույն արժեքներից մեկն է, այն խթանելու համար մենք կազմակերպեցինք իր ֆորմատով չկրկնվող ու յուրահատուկ թիմբիլդինգ Aragats hotel-ում, որտեղ ԲիՎեբցիներին սպասվում էին մի շարք անակնկալներ։ Անդրադառնանք դրանցից ամենահավեսներին 😍 ։
Թիմբիլդինգի գլխավոր և ակտիվ ժամանցն ապահովեց Kayaking Armenia-ն (կայակինգը համարվում է արկածային տուրիզմի ուղղություններից մեկը), որի հմուտ մասնագետները Բիվեբցիներին սովորեցրեցին՝ ինչպես ճիշտ տիրապետել kayaking-ին և ամբողջովին ինքնուրույն թիավարել Ապարանի ջրամբարում։
Ունեցանք բավականին հագեցած ու ակտիվ ժամանց, թիմով վայելեցինք հրաշալի տեսարանն ու մաքուր օդը՝ լիցքավորվելով դրական էներգիայով։ Ի դեպ, մի հետաքրքիր փաստ՝ կայակինգը կարող է դիտվել նաև որպես մեդիտացիայի ձև, քանի որ այն թույլ է տալիս կենտրոնացնել մեր ուշադրությունը բացառապես մեր շարժումների վրա:
Կարծում ենք՝ նկարները ավելի քան խոսուն են 😍։
Դե իհարկե մեր թիմբիլդինգի անբաժանելի մասը թիմային խաղերն էին, որոնք էլ ավելի զվարճալի դարձրին մեր ժամանցը։ Թիմային խաղերը հիանալի հնարավորություն են հաղորդակցումը , աշխատակիցների ներգրավվածությունը և վստահությունը զարգացնելու համար: Դրանք համախմբում են բոլորին աշխատանքային միջավայրից դուրս՝ կառուցելով ավելի լավ հարաբերություններ, ինչն էլ, ի վերջո, հանգեցնում է թիմային ավելի լավ համագործակցության:
Թիմբիլդինգի ուշագրավ մասերից մեկը թիմային կոնֆերանս-քննարկումն էր, որի ընթացքում ԲիՎեբի համահիմնադիրներ Կարեն Հովհաննիսյանը և Նարեկ Ափրոյանը խոսեցին ընկերության հեռանկարների, գրանցած մի շարք հաջողությունների, ընթացիկ և սպասվող նախագծերի ինչպես նաև ընկերության հիմնարար արժեքների մասին։
Ի դեպ, խոսելով արժեքներից՝ մեր HR Manager Շուշանը ԲիՎեբցիների համար պատրաստել էր հետաքրքիր խաղ-հարցում, որի հիմքում EVP (employee value preposition) մեթոդի կիրառումն է։ Այն ընկերության ներքին բրենդի ընկալումն է աշխատակիցների աչքերով։ Այսպիսով, թիմակիցներից յուրաքանչյուրը պետք է գրեր, թե ընդունվելիս որ արժեքն է առաջինը նկատել Բիվեբում, և նշեր Բիվեբը սիրելու իր պատճառները։ Եվ արդյունքում ստացվեց յուրահատուկ սիրո խոստովանություն ԲիՎեբին 😅։
Ինչ խոսք, անչափ հաճելի էր լսել այդքան անկեղծ ու դրական կարծիքներ մեր ընկերության մասին։
Ինչպես արդեն նշել ենք՝ մեր ընկերության արժեքները ձևավորվել են տարիների ընթացքում (BeeWeb-ի արժեքներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով այս հղմանը), դրանց հիմքում այն է, ինչ մենք կարևորում ու գնահատում ենք։ Բայց նաև ոչ պակաս կարևոր են յուրաքանչյուրիս անհատական որակները, որոնք յուրահատուկ գույն են հաղորդում մեր թիմին։ Չէ՞ որ յուրաքանչյուր ԲիՎեբցի վառ անհատականություն է 😊։ Եվ ահա մենք պատրաստել էինք անհատական նոմինացիաներ, որոնք ընդգծում են մեր թիմի ամեն անդամի այն որակը, որով նա առանձնանում է։
Իսկ հիմա թիմբիլդինգի ամենախենթ ու գունաշատ հատվածի մասին 🤩։
Ասում են՝ շատ մարդիկ կյանքը տեսնում են վարդագույն ակնոցներով: 👀 Իսկ եթե կյանքն իրականում գունավո՞ր է, և մե՞նք ենք այն դարձնում սև ու սպիտակ: 🤔 Ինչևէ, կյանքի մասին մենք հաստատ չգիտենք, բայց BeeWeb-ում կյանքն իսկապես գունեղ է: 🎨🤭
ԲիՎեբցիներից ոչ ոք հավանաբար չէր սպասում որ հերթական թիմային խաղը վերածվելու է իսկական գունային հրավառության։ Միգուցե սա կթվա հերթական խենթությունը, որը պարտադիր չէ ունենա իմաստ կամ արժեք, սակայն մենք հստակ արժեք էինք ներդրել նաև այս խաղում․ այն է՝ կառուցել գունեղ թիմ և գույն հաղորդել յուրաքանչյուրին ու շրջապատող ամեն ինչին🤩։ Դե, ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։ Թե ինչքան հավես անցավ մեր color boom-ը՝ կարող եք տեսնել այստեղ։
Անշուշտ, այսքան դրական էմոցիաներից և ոգևորությունից հետո հարկավոր էր օրը եզրափակել ջերմ ու ներդաշնակ միջավայրում. հավաքվեցինք տաքուկ խարույկի շուրջ, (սա կարծես ամենամյա գեղեցիկ ավանդույթ է դառնում մեզ մոտ), խորովեցինք ու համտեսեցինք համեղ մարշմելոուներ և դե իհարկե այս ամենը ուղեկցվեց սիրուն երգերով։
Ահա այսպիսինն էր Բիվեբյան հերթական թիմբիլդինգը՝ լի հետաքրքիր ու գունեղ իրադարձություններով և ջերմությամբ🥰։
Կարդացեք նաև՝
ԲիՎեբի թիմբիլդինգը Դրախտիկում
ԲիՎեբում աշխատելու առավելությունները և բենեֆիտները