Բարև Ձեզ, ես Գայանեն եմ՝ BeeWeb-ի HR մենեջերը։ 1 տարի է արդեն, ինչ աշխատում եմ BeeWeb-ում, սակայն այնքան հագեցած տարի է եղել, որ ինձ թվում է` 5 տարի է անցել։
Իմ կարիերայում BeeWeb-ը առաջին ընկերությունն է, որն ունի IT ուղղվածություն։ Հիշում եմ՝ հարցազրույցից հետո ինչպես էի անհամբերությամբ սպասում պատասխանին, քանի որ շատ էի ցանկանում աշխատել այս ոլորտում։ BeeWeb-ի մասին մինչ հարցազրույցն էլ գիտեի և շատ էի տպավորվել իր պայծառ գույներով և նույնքան էլ պայծառ աշխատակիցներով (այդ ժամանակ դեռ միայն լուսանկարներն էի տեսել)։ Աշխատանքի անցնելուց հետո տպավորություններս կրկնապատկվեցին։
«Ասո՞ւմ եք՝ երկու երնեկ մի տեղում չի լինում։ Գայանեի դեպքում երեքն են․ նա ոչ միայն մարդկային բարձագույն որակներ ունի, այլ նաև պրոֆեսիոնալ մասնագետ է և, իհարկե, հմայիչ գեղեցկուհի։ Գայանեն շատ խելացի է, նպատակասլաց, արագ է հարմարվում միջավայրի փոփոխություններին։ Նա շատ ընկերասեր է և միշտ պատրաստկամ է օգնել թիմի անդամներին ցանկացած հարցով։
Միայն ու միայն ուրախ եմ, որ աշխատում եմ Գայանեի հետ։ Շնորհավոր, Գայանե ջան։ Քեզ կարիերայում մեծ բարձունքներ և նորանոր նվաճումներ եմ մաղթում»։
Լիլիթ Էքիզյան- Product Manager
Սկզբնական շրջանը բավականին բարդ էր ինձ համար, քանի որ տեխնիկական տերմինները նույնիսկ չգիտեի, սակայն թիմը շատ պատրաստակամ գտնվեց և ամեն հարցում ինձ օգնում էր։ Ամենամեծ դժվարությունը հարցազրույցներ անցկացնելն էր, համապատասխան թեկնածու գտնելը։ Եվ դա իհարկե դժվարություն չմնաց, քանի որ նկատեցի այդ բացը և միանգամից անցա գործի։ Մասնակցեցի մի շարք դասընթացների, որոնք վերաբերում էին Technical Interview-ներին և վերջապես հաղթահարեցի այդ դժվարությունը։
Մինչ քիչ-քիչ ինտեգրվում էի այս ամենին, զգում էի՝ որպես մասնագետ արդեն բավականին առաջընթաց ունեմ։ Երբ վերջնական համոզվեցի, որ ճիշտ տեղում եմ հայտնվել, սկսեցի ուսումնասիրել HR գործառույթները արդեն IT տեսանկյունից և մշակել HR գործառույթներ, որոնք բնորոշ են IT ոլորտին և հենց BeeWeb-ին։

« «Բարև Ձեզ, Գայանեն է BeeWeb-ից»։ Մի տարի այսպես են սկսել մեր բոլոր աշխատանքային օրերը։ Ու ինչքան մենք ուրախացել ենք այդ նախադասության վրա, երկու այդքան էլ շատ է ասել։ Թող միշտ ուրախ լինես և այդպես ուրախություն բաժանես բոլորին։ Շնորհավորում եմ»։
Ֆահրադյան Արտյոմ-Full-Stack Developer
Առավոտյան արթնանալուց հետո արդեն սկսում եմ օրվա պլանները նայել, կազմել։ Այն, որ նորից տեսնելու եմ թիմի անդամներին, իրենց ժպիտները, արդեն իսկ մոտիվացնող է։ Աշխատանքիս ամենահաճելի պահերից մեկը BeeWeb-ի առավոտներն են, քանի որ ամբողջ թիմով հավաքվում ենք սուրճի սեղանի շուրջ և զրուցում տարբեր թեմաներից։ Զրույցները ինձ համար շատ օգտակար են լինում, քանի որ հասկանում եմ, թե ով ինչ է սիրում (ծննդյան օրերին անակնկալներ մտածելու գործում շատ է օգնում), ինչ նպատակներ ունի, ինչով է հետաքրքրված և նմանատիպ շատ-շատ հարցեր, որոնք բուռն աշխատանքային օրվա ընթացքում շատ դժվար է լինում քննարկել։ Իսկ այն օրերին, երբ հարցազրույցներ եմ ունենում նշանակված, առավոտյան շատ ավելի պարտավորված եմ զգում, քանի որ այդ օրը թեկնածուներից մեկի կարիերայում մեծ փոփոխություն կարող է տեղի ունենալ, իսկ BeeTeam-ում ևս մեկ ժպիտ ավելանալ։
«Հիանալի մարդ և պրոֆեսիոնալ մասնագետ․ այն երկու կարևոր բառերը, որոնք կարող եմ օգտագործել BeeWeb-ի HR մենեջեր Գայանեին նկարագրելու համար։ Ես ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ աշխատում եմ BeeWeb-ում և արդեն հասցրել եմ սիրել Bee ընտանիքը։ Ես վստահ եմ, որ այդ գործում շատ կարևոր էր Գայանեի դերը, քանի որ նա առաջինն էր թիմից, ում ես հանդիպել եմ։ Շնորհավորում եմ և մեծ հաջողություններ մաղթում»։
Աննա Նազարյան- Scrum Master/PM
Չնայած ինձ ինքնամոտիվացվող տեսակ եմ համարում, այնուամենայնիվ, կարող եմ վստահաբար ասել, որ մոտիվացիայիս վրա չափազանց մեծ ազդեցություն է ունենում ինչպես ղեկավարի կողմից, այնպես էլ թիմիս անդամների կողմից feedback ստանալը։ Շատ կարևոր է նաև թիմային ոգին և թիմի անդամների մոտիվացիան բարձր պահելը, ուստի շատ հաճախ կազմակերպում ենք մասնագիտական թրեյնինգներ, թեմատիկ party-ներ, տարբեր teambuilding-ներ, ինչպես նաև մշակում ենք անհատական մոտիվացիոն համակարգ՝ արդյունավետ աշխատանքը և թիմում բարձր ներգրավվածությունը խթանելու նպատակով։

Չնայած BeeTeam-ի հետ կապված ունեմ շատ տպավորիչ և հաճելի հիշողություններ, սակայն, երբ փորձում եմ հիշել, միշտ առաջինը մտքիս է գալիս մեր կորպորատիվ մշակույթին նվիրված teambuliding-ը։ Հիշում եմ, թե ինչպիսի ոգևորվածությամբ էի պատրաստվել, և ինչքան հաճելի էր թիմի դրական արձագանքը։
«Գայանեն շատ կամեցող, շատ ջիգյարով, շատ դրական, շատ պրոֆեսիոնալ, շատ նպատակասլաց, միշտ թույն գաղափարներ ունեցող մարդ է և BeeWeb-ի բոլոր անդամների կողմից շատ սիրված կոլեգա։ Գայանեին մաղթում եմ լավագույնը և վստահ եմ, որ իրագործելու է իր առջև դրված բոլոր նպատակները»։
Արզոյան Ռուբեն-Full-Stack Developer
BeeWeb-ի ամեն մի անկյունը ինձ համար շատ հոգեհարազատ է։ Հատկապես հիմա, ինչ երկար ժամանակ է տանից ենք աշխատում։ Շատ եմ կարոտել BeeWeb-ը, իմ աշխատանքային սեղանը, պատուհանագոգը (քանի որ շատ եմ սիրում այնտեղ նստած աշխատել), մեր խոհանոցը, թե ինչպես էինք ամբողջ թիմով ճաշում կամ սուրճ ըմպում, և, իհարկե, մեր՝ սեղանի ֆուտբոլի առաջնությունները։
«Գայանեն մեր BeeTeam-ի արևն է․ թիմում միշտ պայծառ ու ուրախ տրամադրություն է ապահովում։ Նա միշտ պատրաստակամ է թիմին ցանկացած հարցում օգնել, առաջ տանել։ Նա շատ մեծ ներդրում է ունեցել ընկերության կորպորատիվ մշակույթի զարգացման գործում։ Շատ շնորհակալ ենք Գայանեին թիմի լավ անդամ և BeeWeb-ի նպատակների իրագործման ճանապարհին ամուր հենասյուն լինելու համար»։
Նարեկ Ափրոյան-Co-founder of BeeWeb
Ես ոչ միայն ուրախ եմ, որ աշխատում եմ BeeWeb-ում, այլ նաև շնորհակալ եմ, քանի որ այն ինձ մասնագիտական մեծ փորձ է տվել։ Աշխատանքի ընթացքում իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ մեր համախմբված թիմը: Մարդիկ, ումից ամեն օր մի նոր բան եմ սովորում, ում աջակցությունը ես ամեն օր զգում եմ։ Շնորհակալ եմ։