Վեբ հասանելիությունը և դրա կարևորությունը

Ողջույն սիրելի ընթերցողներ: 😊 Այսօր մեր Front End Developer Հայկ-ը խոսեց Web Accecability-ի մասին՝ ինչ է այն ու ինչու է կարևոր։ Վեբ հասանելիությունը երաշխավորում է, որ բոլոր օգտատերերն՝ անկախ հնարավորություններից, ունենան անթերի փորձ կայքերում:

Ցավոք, շատ կայքեր չեն համապատասխանում վեբ հասանելիության լավագույն փորձին և ուղեցույցներին, ինչը դժվարացնում է տեսողական կամ լսողական սահմանափակում ունեցող օգտատերերի փորձը:

Կայքը հասանելի դարձնելը օգուտ է տալիս անհատներին, բիզնեսներին և հասարակությանը: Միջազգային վեբ ստանդարտները սահմանում են, թե ինչ է անհրաժեշտ հասանելիության համար:

Վեբ հասանելիությունը կարևոր է այն ծրագրավորողների և ընկերությունների համար, որոնք ցանկանում են ստեղծել բարձրորակ կայքեր և վեբ գործիքներ և չբացառել այն մարդկանց, ովքեր ունեն տեսողական կամ լսողական սահմանափակումներ՝ կայքերից օգտվելու համար։

Մի փոքր պատմությունից՝
✔️1973 թվականին Ամերիկայում օրենք ընդունվեց, հասանելիության վերաբերյալ, որը ենթադրում էր, որ պետական մակարդակի բոլոր կայքերը  պետք է ունենան վեբ հասանելիություն, սակայն այդ օրենքը, ցավոք, պատշաճ չէր գործում։
✔️1997 թվականին Web3C-ի կողմից ստեղծվեց Web Accessibility Initiative գաղափարը, որը պարտավորեցնում էր, որ կայքերը, application-ները , browser-ները, screen reader-ները ունենան հասանելիություն։

2022 թվականի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում կա սահմանափակումներով 192.000 քաղաքացի։
Այսինքն, եթե մենք կայք ենք պատրաստում և այդ կայքը գործում է Հայաստանում, պետք է հաշվի առնենք, որ 192.000 մարդ չի կարող մեր կայքից օգտվել։

W3C-ը մշակում է  միջազգային վեբ ստանդարտներ, և տեխնոլոգիաներ, որոնք  ներկայիս ստանդարտներն են բոլորի համար։ W3C-ի բոլոր ստանդարտները վերանայվում են Accessible Platform Architectures (APA) աշխատանքային խմբի կողմից` հասանելիության ապահովման համար:

Վեբ հասանելիության հիմնական բաղադրիչները ցույց են տալիս, թե ինչպես է վեբ հասանելիությունը կախված վեբ մշակման և փոխգործակցության մի քանի բաղադրիչներից, և ինչպես են կիրառվում WAI (Web Accessibility Initiative) ուղեցույցները , որոնցից առանձնացրել ենք հետևյալ 3-ը`

  • WCAG- Web Content Accessibility Guidelines
  • ATAG- Authoring Tool Accessibility Guidelines
  • UAAG – User Agent Accessibility Guidelines

WCAG- Web Content Accessibility Guidelines
Վեբ «բովանդակությունը» սովորաբար վերաբերում է վեբ էջի կամ վեբ հավելվածի տեղեկատվությանը, ինչպիսիք են տեքստը, պատկերները, ձայնային հոլովակները և այլն։

Authoring Tool Accessibility Guidelines (ATAG)
Հեղինակային գործիքները ծրագրեր և ծառայություններ են, որոնք «հեղինակները» (վեբ մշակողներ, դիզայներներ, գրողներ և այլն) օգտագործում են վեբ բովանդակություն ստեղծելու համար: Օրինակ՝ HTML խմբագրիչներ, բովանդակության կառավարման համակարգեր (CMS) և կայքեր, որոնք թույլ են տալիս օգտվողներին ավելացնել բովանդակություն, օրինակ՝ բլոգեր և սոցիալական ցանցեր: ATAG ուղեցույցները բացատրում են, թե ինչպես կարելի է մատչելի դարձնել հեղինակային գործիքները, որպեսզի սահմանափակում ունեցող անձինք կարողանան ստեղծել վեբ բովանդակություն։

User Agent Accessibility Guidelines (UAAG)
Ներառում են  browser-ի extension-ներ, media player-ներ և այլ ծրագրեր, որոնք մատուցում են վեբ բովանդակություն։

Նշեմ, որ այս գաղափարի շուրջ W3C-ում աշխատում են հենց սահմանափակում ունեցող մարդիկ։

W3C չափվում է 3 եղանակով՝ 3 A-ով, իր մեջ ունի 4 գաղափար․

✔️ընկալելիություն
✔️կառավարելիություն
✔️հասկանալիություն
✔️հուսալիություն

Մի փոքր խոսենք ARIA-ներից, որոնք սպեցիֆիկացնում են՝ ինչպես ավելացնել վեբ էջերի հասանելիությունը, հատկապես՝ դինամիկ կոնտենտը և user interface-ի բաղադրիչները, որոնք մշակված են Ajax-ով, HTML-ով, JavaScript-ով և այլ տեխնոլոգիաներով։

Semantic HTML

Երբ screen reader-ները էկրանը կարդում են , այդ ծրագրերը DOM-ի պես ծառ են սարքում, և այն tag-երը, որոնք չեն մտնում semantic HTML-ի մեջ, այսպես ասած դուրս են մնում այդ ծառի միջից։ Օրինակ <i>-ն ու <b>-ն․ մենք պետք է <i>-ի ու <b>-ի փոխարեն օգտագործենք <em> և <strong>, այսինքն  եթե տեքստի մեջ ինչ-որ տեղ գրված լինի <strong >, screen reader-ը կարդալուց գալու է ու <strong >-ին հասնելիս ինչ-որ տոնայնություն փոխի, որ օգտատերը հասկանա՝ դա ուրիշ բան էր։

Նույնն էլ կարող ենք ասել <div>-ի ու <span>-ի մասին , որոնք նույնպես ձևավորման tag- եր են և էլի semantic HTML-ի հետ կապ չունեն։ Դրանց փոխարեն կարող ենք օգտագործել<section> <nav> <main> <article> և այլ tag-եր:

Aria Hidden
Մի փոքր խոսենք Aria- hidden-ից, ինչի համար ենք գրում Aria-hidden. երբ  ցանկանում ենք screen reader-ին հասանելի չլինեն, օրինակ՝ ինչ-որ ձևավորման համար նախատեսված նկարներ և այլն։

Aria label
Օրինակ՝ երբ գրում ենք ինչ-որ հղում, ու հղումը չի ունենում պարունակություն, screen reader-ը, երբ հասնում է այդ tag-ին, ստիպված կարդալու է հղումը, և, եթե հղումը շատ բարդ եղավ, օգտատերը դժվարությամբ կհասկանա՝ որտեղ է տանում այդ հղումը։ Այսպիսով, Aria Label-ով այդ հարցը կարողանում ենք լուծել։

Aria control
Հիմնականում օգտագործում ենք tab-երի համար, որպեսզի օգտատիրոջը հասականալի լինի՝ որ թաբին որ կոնտենտն է վերաբերվում։

Մի փոքր խոսենք նկարներից, որոնցից առանձնացրել եմ 4 տեսակ՝

✔️Դեկորատիվ (aria-hidden=true)
✔️Տեղեկատվական (alt, figure + figcaption)
✔️Ֆունկցիոնալ
✔️Տեքստ (alt=text)

Դեկորտիվ նկարներն ուղղակի ձևավորման համար են։ Իրենց ուղղակի կարելի է տալ aria hidden true, որ հասանելի չլինեն reader-ներին։

Տեղեկատվություն պարունակող նկարները ցանկալի է օգտագործել figure , figure caption-ի մեջ։

Functional-ը ցանկալի է օգտագործել a կամ button tag-երի մեջ, որ վրան սեղմելիս  հասկանալի լինի, թե ուր է տանելու նկարի հղումը։

Տեքստայինները այն նկարներն են, որոնց վրա շատ տեքստ է գրված լինում։ Տեքստն ամբողջությամբ պետք է արտագրել Alt-ի մեջ, որ screen reader-ով օգտատերը կարողանա կարդալ՝ ինչ է գրված։

Ներքևի նկարում կտեսնեք button-ների օրինակներ: Միանգամից նկատելի է՝ ինչն է պակաս։ Outline-ը հիմնականում գիտենք, որ տարբեր browser-ներում տարբեր ձևով են երևում։ Դեպքեր են լինում, երբ ծրագրավորողները outline-ին վերագրում են  0 կամ none, ինչը շատ սխալ է։ Եվ քանի որ կայքից օգտվել հնարավոր է նաև ստեղնաշարով, tab կոճակի միջոցով կայքում տեղաշարժվելուց չենք հասկանա, թե այդ պահին որտեղ ենք գտնվում։

Focus Management

Լավ պլանավորված ֆոկուս management-ը կարևոր է օգտատիրոջ հարմարավետ փորձն ապահովելու համար: Ոչ բոլոր օգտատերերն են կարողանում օգտագործել մկնիկը վեբ էջից կամ հավելվածից օգտվելու համար: Միայն ստեղնաշար և screen reader օգտագործելով՝ օգտատերերը չեն կարողանա շարժվել դեպի կայքի բոլոր տարրերը: WCAG-ի ուղեցույցին համապատասխանելու համար՝ բոլոր ինտերակտիվ տարրերը պետք է հասանելի լինեն և ակտիվացվեն նաև ստեղնաշարի միջոցով:

Ստորև կգտնեք screen reader-ների լինքեր, որոնց օգնությամբ կարող եք թեստավորել ձեր կայքը՝

  • VoiceOver (MacOS)
  • NVAccess, JAWS (Windows)
  • AXE, ChromeVox (Ubuntu)

Այսպիսով, հաշմանդամության ազդեցությունը արմատապես փոխվում է վեբում, քանի որ վեբը վերացնում է հաղորդակցության և փոխգործակցության խոչընդոտները, որոնց շատ մարդիկ բախվում են ֆիզիկական աշխարհում: Այնուամենայնիվ, երբ կայքերը, հավելվածները, տեխնոլոգիաները կամ գործիքները վատ են նախագծված, դրանք կարող են խոչընդոտներ ստեղծել, որոնք մարդկանց զրկում են համացանցից օգտվելուց:

Շնորհակալություն Հայկին այս կարևոր թեմայով մեզ հետ կիսվելու համար։ 😊

Կարդացեք նաև՝

Մաքուր կոդը որպես պրոյեկտի հաջողության գրավական

Website and software development ideas

Share with love

SUBSCRIBE

Subscribe to BeeWeb's blog and get our latest news right in your inbox.

FOLLOW US