Մակրոկառավարում և Միկրոկառավարում: Ո՞ր կառավարման ոճով եք առաջնորդվում

Ողջու՜յն,
Այս անգամ ԲիՎեբի Բիզնեսի Զարգացման Պատասխանատուն՝ Արմինեն, կներկայացնի Մակրոմենեջմենթի և Միկրոմենեջմենթի առավելություններն և թերությունները:
Եկեք կարդանք և հասկանանք, թե ո՞ր ոճն է ավելի շատ մեզ հոգեհարազատ:

Լավ մենեջեր լինելը դժվար է: Անկախ նրանից թե ձեր թիմը քանի հոգուց է բաղկացած, կա մեկ կարևոր բան, որը կարող է հետ պահել ձեր թիմին հասնելու լավագույն արդյունքների: Դա վատ կառավարման ոճն է:

Բայց ի՞նչ ոճ պետք է ընտրել🤔
Այսօր ընտրելու բավականին շատ տարբերակներ կան: Այնուամենայնիվ, ամեն ինչ ի վերջո հանգում է երկու հիմնական սկզբունքներին: Այս սկզբունքները կոչվում են միկրոկառավարում և մակրոկառավարում:

Այս հոդվածը կօգնի ձեզ հասկանալ, թե յուրաքանչյուրն ի՞նչ է նշանակում և ո՞րն է լավագույնը:

Եթե դուք քիչ եք վերահսկում թիմի աշխատանքը, դուք ռիսկի եք դիմում հայտնվել տհաճ անակնկալների առջև, իսկ եթե չափից շատ եք վերահսկում, կարող եք հայտնվել գերբեռնված և դեմոտիվացված աշխատողների թիմում։

Մակրոմենեջմենթ

Մակրոմենեջմենթը աշխատակցին անկախություն պարգևող ղեկավարման մեթոդ է, երբ թողում ես ինքնուրույն որոշել վերջնական արդյունքին հասնելու ուղին և կատարվող գործողությունները։ Մակրոմենեջմենթը կառավարման ոճ է, որն ավելի շատ կենտրոնացած է «մեծ պատկերի» վրա և ավելի քիչ՝ առօրյա գործողությունների և մանրուքների վրա: Այս կառավարման ոճով ղեկավարել նշանակում է քո պարտականություններից որոշները փոխանցել ուրիշին՝ պատասխանատու մնալով դրանց վերջնական արդյունքի համար: Պարտականությունները փոխանցել նշանակում է հրաժարվել գործընթացների վերահսկումից՝ չունենալով հստակ տեղեկատվություն մանրամասների վերաբերյալ և սպասել վերջնական արդյունքին:

Մակրոմենեջերները ունենում են վերջնական արդյունքը իրենց ուղեղում, նրանց ավելի շատ հետաքրքրում է «Ի՞նչու»-ն, քան «Ի՞նչպես»-ը: Նրանք աշխատանքի են ընդունում մարդկանց իրենց հմտությունների և ստեղծագործական ունակությունների համար: Ուստի հակված են վստահել այդ մարդկանց և վերջնական արդյունքին հասնելու գործողությունները թողել իրենց վրա։

Միկրոկառավարիչ Մակրոկառավարիչ

Միկրոմենեջմենթ

Դրան հակառակ, միկրոմենեջմենթը/ միկրոկառավարումը՝ բիզնեսի ղեկավարման մեթոդ է, որի ժամանակ ղեկավարը մանրամասնորեն վերահսկում է իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին և պահանջում հաշվետվություններ յուրաքանչյուր քայլի համար: Միկրոմենեջմենթը հիմնականում ներկայացվում է վատ լույսի ներքո, քանի որ այն զգալիորեն սահմանափակում է աշխատակիցների ազատությունը և թուլացնում սեփական գաղափարներով հանդես գալու մոտիվացիան:

Յուրաքանչյուր ոք, ով աշխատել է միկրոմենեջերի հետ գիտի, որ դա չի օգնում աշխատանքի ընթացքին: Կան աշխատակիցներ, ովքեր այնքան կախված են միկրոկառավարումից, որ առանց դրա չեն կարող արդյունք տալ։

Միկրոմենեջերի ղեկավարման ներքո աշխատելը թուլացնում է աշխատակիցների մոտիվացիան և վստահությունը սեփական ուժերի, ինչպես նաև մեկը մյուսի նկատմամբ: Աշխատակիցները սկսում են կասկածանքով վերաբերվել ցանկացած ինքնավարության, քանի որ անընդհատ գտնվելով վերահսկողության տակ, պարզապես կվախենան սեփական նախաձեռնությամբ քայլերի գնալ:

Միկրոմենեջմենթը նաև ղեկավարին է դեմոտիվացնում: Ղեկավարը անընդհատ ստիպված է հիշել բոլորի աշխատանքի մանրամասները: Ստիպված է նաև ահռելի ժամանակ ծախսել ամեն ինչ վերահսկելու համար, և պարզապես, ի վիճակի չի լինում հասնել սեփական երկարաժամկետ բիզնես նպատակներին: Երկար ժամանակ աշխատանքի նման տեմպը պարզապես կհանգեցնի ֆիզիկական և հոգեբանական հոգնածության՝ իջեցնելով արդյունավետությունն ու թիմում ղեկավարի ունեցած արժեքը:

Սակայն միկրոմենջմենթը որոշ իրավիճակներում կարող է արդյունավետ լինել, բայց լավ ղեկավարը պետք է կարողանա հստակ տարանջատել այդ իրավիճակները և չսահմանափակի աշխատակիցների աճելու և սեփական գաղափարներով հանդես գալու հնարավորությունները:

Միկրո կամ Մակրո մենեջերը պետք է հաշվի առնի նաև աշխատակցի յուրահատկությունները: LinkedIn սոցիալական հարթակում մեր կատարված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցմանը մասնակցած աշխատակիցների մեծ մասը կարծում է, որ աշխատակցի տարիքը չի կարող պատճառ հանդիսանալ միկրո կամ մակրո մենեջմենթով առաջնորդվելու հարցում: Սակայն մենք կարծում ենք, եթե ոչ տարիքը, ապա աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը մեծ դեր է խաղում, և ղեկավարը պետք է լինի ճկուն տարբեր աշխատակիցների հետ աշխատելու հարցում:

Եվ վերջում, շնորհակալ ենք Արմինեին իր գիտելիքներն ու փորձը մեզ հետ կիսելու համար😊

Կարդացեք նաև՝
5 որակ, որոնք կօգնեն ընտրել համապատասխան թեկնածուին
Իմ առաջին մասնագիտական փորձը ԲիՎեբում

Share with love

28 Garegin Nzhdeh street,
Yerevan, Armenia.

info@beewebsystems.com

SUBSCRIBE

Subscribe to BeeWeb's blog and get our latest news right in your inbox.

FOLLOW US