5 որակ, որոնք կօգնեն ընտրել համապատասխան թեկնածուին

Ողջու՜յն,
Այսօր ԲիՎեբի ՄՌԿ մասնագետ Շուշանը կներկայացնի այն 5 որակները, որոնց պետք է ուշադրություն դարձնենք թեկնածուին ընտրելիս։
Դե ինչ, սկսեցինք👇

Աշխատավայրում արդյունավետ աշխատանքը և դրական միջավայրը կախված է ճիշտ և համապատասխան թեկնածուի ընտրությունից։ Հատկապես այն շատ կարևոր է փոքր ընկերությունների համար, որտեղ անձնակազմի անդամները սերտորեն կապված են միմյանց հետ։ Սխալ ընտրությունը կարող է առաջացնել բազում խնդիրներ և բացասական ազդեցություն ունենալ ողջ աշխատանքային միջավայրի վրա։ Հետևաբար, նախքան թեկնածուին ընտրելը, ցանկալի է նախապես որոշել բոլոր անհրաժեշտ որակները։

Մերօրյա աշխատանքային միջավայրի համար առավել կարևոր են հետևյալ 5 որակները՝

1. Բարձր աշխատանքային էթիկա
2. Լավ թիմակից
3. Դրական, «ես կարող եմ» մոտեցում
4. Ինքնամոտիվացիա
5. Ինթեգրիթի

Ուժեղ աշխատանքային էթիկան արժեքների համակարգ է, որը ցույց է տալիս թե աշխատակիցը որքան է մոտիվացված ու վստահելի։ Նման աշխատակիցը ամեն ինչի պատրաստ է իր ցանկալի հաջողությանը հասնելու համար, որն էլ իր հերթին նպաստում է ընկերության հաջողությանը։ Այս թեկնածուները ունենում են մեծ ձգտում դեպի իրենց նպատակը և դրական են արձագանքում ցանկացած խնդրի։

Լավ թիմակիցը կարևոր է աշխատանքային դրական միջավայրը պահպանելու համար, մենք պետք է վստահ լինենք, որ թեկնածուն համապատասխանում է թիմի մյուս անդամների հետ։
Սովորաբար աշխատավայրում լարվածություն է առաջանում, երբ նոր աշխատակից է ընդունվում։ Ուստի, դրանից խուսափելու համար շատ կարևոր է, որ նոր աշխատակիցը լինի թիմային, շփվող և իր արժեհամակարգով համապատասխան ընկերության թիմին։

Դրական, «ես կարող եմ» մոտեցման հիմքում ընկած է հավատը սեփական անձի նկատմամբ և ձգտումը ամեն ինչ փորձել, կարողանալ անել։ Նման աշխատակիցները
լինում են նախաձեռնող, իրենց ցանկությամբ վերցնում են նոր առաջադրանքներ, կարևորում են առաջընթացը և ցանկացած մարտահրավեր ընդունում և հաղթահարում են ժպիտով։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դրական և ուրախ աշխատակիցները 12 %-ով ավելի արդյունավետ են աշխատում։

Ինքնամոտիվացիան շատ կարևոր որակ է, քանի որ մոտիվացված աշխատակիցը կարիք չունի ավելորդ վերահսկողության և աշխատելիս էլ շատ վրիպումներ թույլ չի տալիս։ Ինքնամոտիվացված աշխատակիցը առավել ինքնուրույն է, նախաձեռնող և կարողանում է կատարել իր հանձնարարությունները առանց ուրիշների միջամտության:

Ինթեգրիթին համարվում է լավագույն որակներից մեկը, որն անհրաժեշտ է աշխատանքի արդյունավետ կազմակերպման և աշխատանքային դրական միջավայրի պահպանման համար։ Ինթեգրիթի ունեցող աշխատողը ունակ է պատասխանատվություն կրել սեփական սխալների համար, ընդունել քննադատություններ և առողջ դատել։ Նրա համար առաջնային է ազնվությունը և արդարությունը։
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ոչ ազնիվ վարվելակերպի պատճառով ընկերությունը տարեկան ունենում է 5 % կորուստ։

Այսպիսով, վերոնշյալ որակների բացահայտման համար մենք ԲիՎեբում, հարցազրույցի ժամանակ տալիս ենք հետևյալ հարցերը, և առավելագույնս փորձում ենք ընտրել այնպիսի աշխատակիցների, ովքեր ունեն վերը թվարկված որակները։

    • • Բերեք օրինակ, ի՞նչ եք դուք արել նախկին աշխատավայրում, որն արտացոլել է ջանասիրաբար աշխատելու ձեր կամքը,
    • • Պատմեք, ինչպե՞ս եք դուք լուծել կոնֆլիկտը կամ անհամաձայնությունը ձեր նախկին գործընկերոջ հետ,
    • • Պատմեք, աշխատանքում ձեզ հանդիպած մարտահրավերների մասին և թե ինչպե՞ս եք դրանք հաղթահարել,
    • • Ինչպե՞ս եք դուք արձագանքել այն խնդիրներին, որոնք վեր են եղել ձեր գիտելիքներից կամ ունակություններից,
    • • Եղել է նմանատիպ մի դեպք, երբ դուք ճիշտ եք կատարել ձեզ հանձնարարված task-ը, բայց այն ձախողվել է, ինչպե՞ս եք դուք արձագանքել այդ իրավիճակին։

Եվ վերջում, շնորհակալ ենք Շուշանին իր մասնագիտական փորձով մեզ հետ կիսվելու համար։

✅Նշեք, արդյո՞ք դուք կարևորում եք այս որակները, կամ ի՞նչ այլ որակներ եք դուք կարևորում և պարտադիր համարում, որ ձեր ընտրված թեկնածուն ունենա։

Կարդացեք նաև՝
ԲիՎեբի թիմբիլդինգը Դրախտիկում
Իմ առաջին մասնագիտական փորձը ԲիՎեբում

Share with love

SUBSCRIBE

Subscribe to BeeWeb's blog and get our latest news right in your inbox.

FOLLOW US