Բարի գալուստ ԲիՎեբի “employee spotlight” բլոգ:
“employ” բառն առաջացել է լատիներեն “implicare” բառից, որը թարգմանաբար նշանակում է ներգրավել՝ “enfold, involve, associate.” [i] Ինչպես գիտենք, գործող բիզնեսը չի կարող գործել առանց ամուր թիմի, և մենք առավել քան հպարտ ենք մեր թիմով: Ուստի, այս spotlight-ի միջոցով անդրադառնալու ենք ԲիՎեբի ամենակարևոր ակտիվներին` աշխատակիցներին կամ ինչպես իրենք են սիրում ասել, բիվեբցիներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու այն բիվեբցիներին, որոնք ծրագրավորման ոլորտի հետ կապված իրենց մասնագիտական գիտելիքները առաջին անգամ կիրառել են ԲիՎեբում: Այսուհետ ամսական կտրվածքով կանդրադառնանք աշխատակիցների հետ կապված տարբեր թեմաների: Ինչը նշանակում է, որ կլինեն հարց ու պատասխաններ, քննարկումներ և այլ տարատեսակ “employee spotlight”-ներ: Դե ինչ սկսեցինք:
Գևորգ Գասպարյան
Գևորգը ԲիՎեբում աշխատում է, որպես Front-End ծրագրավորող: Այս պահին Գևորգը մի շատ հետաքրքիր պրոյեկտի ծրագրային սպահովումն է իրականացնում, որն իր կարծիքով ունի մեծ պոտենցիալ գրավելու մարդկանց սրտերը: Այդ իսկ պատճառով Գևորգն աշխատում է մեծ մոտիվացիայով։ Պրոյեկտը իրենից ներկայացնում է մի հարթակ, որը կարող է ծառայել տարբեր մասնագիտական ոլորտի մարդկանց, ինչու չէ նաև երեխաներին: Այն տրամադրում է նկարչական գործիքներ, որով հնարավոր է կազմել նախագծեր և դրանք live ռեժիմով ներկայացնել կամ քննարկել այլ օգտատերերի հետ՝ հրավիրելով նրանց հղումով (link) կամ էլ.փոստի միջոցով: Շատ մոտ ապագայում պրոյեկտը կունենա նաև նոր feature/հնարավորություն, սակայն Գևորգը չցանկացավ բացել փակագծերը:
Գևորգը ներդնում է իր բոլոր ուժերը, որպեսզի հասնի ցանկալի արդյունքի: Նրա խոսքով ամեն ինչ սկսվում է հենց անհատից: Եվ եթե բոլորը թիմային ոգով ներդնեն իրենց ամբողջ ներուժը, կհասնեն ցանկալի արդյունքի, ինչն էլ հենց իրենցից ակնկալում է ընկերությունը: Գևորգը սիրում է նոր մարտահրավերներ: Շատ է սիրում փորձել այն, ինչը մինչ այդ պահը չէր արել: Այսինքն, այն ամենը, ինչը զարգացնում է մտավոր կարողությունները և ավելացնում փորձը: Գևորգի կարծիքով բոլոր գործընկերները կփաստեն, որ աշխատանքի վայրում տիրում է ֆանտաստիկ մթնոլորտ, ինչը լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր է ստեղծում աշխատանքի համար: Կարծում է, որ իր և թիմակիցների առավելությունը այն է, որ ցանկացած պահի պատրաստակամ են օգնելու միմյանց ցանկացած հարցով:
Հարց ու պատասխան Գևորգի հետ՝
Գևո՛րգ, ինչպե՞ս հայտվեցիր ԲիՎեբում / Ի՞նչը բերեց քեզ ԲիՎեբ:
– Համակուրսեցի ընկերս, որը ևս աշխատում է հենց այս ընկերությունում, refer արեց ինձ և անցա աշխատանքի. ի դեպ նա նույնպես աշխատում է նույն պրոյեկտի վրա:
Ո՞րն է երբևէ ստացածդ ամենաօգտակար խորհուրդը կամ կարծիքը, և ինչո՞ւ:
– Իմ լավագույն խորհուրդները իմ ձախողումներն են, որոնց շնորհիվ ես ավելի լավն եմ դառնում: Խորհուրդներ շատ եմ ստանում հորիցս, ով միշտ ինձ ուղղորդում է ինչպես ճիշտ կառուցել ապագան: Իր խորհուրդները անշուշտ շատ են օգնում:
Ի՞նչ մասնագիտություն կամ աշխատանք կընտրեիր, եթե չլինեիր ծրագրավորող:
-Իմ ամենասիրելի՝ երևի ծրագրավորումից ավելի սիրելի մասնագիտությունը անշուշտ վաճառքն է, որից ես հաճույք եմ ստանում և չեմ համարում աշխատանք, այլ հաճելի զբաղմունք: Շատ եմ սիրել ֆուտբոլը, զբաղվել եմ դրանով և երազել եմ մեծ մրցաշարերում հանդես գալ, սակայն սահմանափակվել եմ միայն ՀՀ 1-ին լիգայում հանդես գալով:
Ի՞նչ զվարճալի փաստ կասես քո մասին, որը շատերը գուցե չգիտեն:
-Ես ամեն օր նախատեսում եմ աշխատանքս սկսել 1 ժամ շուտ, բայց ստացվում է, որ միշտ 10 րոպե ուշանում եմ ))
Եթե կարողանայիր հանդիպել աշխարհում որևէ մեկին, ո՞վ կլիներ նա և ինչու՞:
-Կցանկանայի հանդիպել Սթիվ Ջոբսին: Թվում է, թե արդեն գուշակելի է ինչու և ինչ նպատակներ հետապնդող հարցեր կուղղեի նրան` մասնագիտական և փառքի հասնելու ճանապարհը գտնելու ուղղության մասին, բայց ոչ: Իրականում ես կցանկանայի լսել իր վերջին նամակի խոսքերը անմիջապես իրենից, որը դիպչել է բոլորիս սրտերին և կցանկանայի լսել շարունակությունը եթե կիսատ թողնված բառեր լինեին:
Ի՞նչ ես լսում կամ դիտում այս պահին: Կամ ինչո՞վ ես տարված?
-Այսօր քանի որ weekend է, հետևաբար օրն ինձ համար ֆուտբոլային է: Պատրաստվում եմ դիտել ինչ-որ հետաքրքիր ֆուտբոլային խաղ, սակայն դեռ չեմ ընտրել:
Կա՞ որևէ բան, առանց որի չես կարող ապրել:
-Ես չեմ կարող ապրել առանց ինձ ոգեշնչող և ոգևորող մարդկանց:
Ուտելիք, որին չես կարող դիմադրել:
-Ամենից շատ սիրում եմ սուշի, հատկապես tuna roll-երը, որից երբեք չէի հրաժարվի:
Կա՞ մեկը, ումով դու հիանում ես:
-Ես հիանում եմ մարդկանցով, որոնք փորձում են օգնել նրանց, ովքեր իրոք ունեն այդ օգնության կարիքը: Նրանց, որոնք օգնում են՝ հայտնվելով ճիշտ ժամանակին, երբ նրանց ոչ ոք չէր էլ սպասում: Ինչպես նաև հիանում եմ այն մարդկանցով, որոնք պրոֆեսիոնալ են իրենց գործում և կապ չունի, թե ինչով են զբաղվում:
Եվ վերջում, որպես զվարճանք, ի՞նչ ես սիրում անել:
Վստահ եմ ՝գործընկերներս կհաստատեն, որ մեր սիրելի զբաղմունքը ամեն շաբայթա ֆուտբոլային հանդիպումներն են ֆութզալում՝ Back-End-ի թիմը ընդդեմ Front-End-ի: Եվ իրոք, անքան սպասված է մեր այդ դիմակայությունը, որ բոլորս ամբողջ շաբաթ մտածում ենք նոր տակտիկաներ և դասավորություններ հաջորդ խաղի համար: Սրանից լավ զվարճանք ես չեմ պատկերացնում ))
Նշիր երեք բառ , որոնք լավագույնս կբնութագրեն քեզ:
-Աշխատասեր, Ընկերասեր, Պատասխանատու:
Շնորհակալություն Գևորգ, այն ամենի համար, ինչ դու անում ես:
Մարիամ Մարգարյան
Մարիամը ԲիՎեբում աշխատում է որպես Manual QA: Այս պահին աշխատում է շատ հետաքրքիր պրոյեկտի վրա՝ մարզասրահի վեբկայք (GYM-Shop): Իր խոսքով աշխատում է շատ բարի ու աշխատասեր թիմի հետ: Մարիամը սիրում է առանց բացթողումների աշխատել, նվիրվում է պրոյեկտին և անհանգստանում է վերջինիս որակի համար: Իր աշխատանքում ամենաշատ սիրում է այն, որ անընդհատ մի նոր բան է սովորում: ԲիՎեբում իրեն առավել դուր է գալիս առաջ գնալու ու աճելու հնարավորությունը:
Հարց ու պատասխան Մարիամի հետ՝
Մարիա՛մ, ինչպե՞ս հայտնվեցիր ԲիՎեբում / Ի՞նչը բերեց քեզ ԲիՎեբ:
– Հայտնվեցի բառի բուն իմաստով անակնկալ կերպով, օլալա ու էստեղ եմ 😀
Ո՞րն է երբևէ ստացածդ ամենաօգտակար խորհուրդը կամ կարծիքը, և ինչո՞ւ:
– Լավագույն խորհուրդ ինձ համար համարում եմ շատ կարդալն ու շատ սովորելը: Մեր ոլորտում սա շատ կարևոր է ոչ միայն ինձ համար այլև բոլոր մասնագետների:
Ի՞նչ մասնագիտություն կամ աշխատանք կընտրեիր, եթե չլինեիր QA:
– Կարծում եմ երեխաների առողջ ու հագեցած օրերը ապահովելու համար զարգացման կենտրոն կհիմնեի, եթե ֆինանսական միջոցներս ներեին:
Ի՞նչ զվարճալի փաստ կասես քո մասին, որը շատերը գուցե չգիտեն:
– ՏՏ ոլորտ մտած բազմաթիվ հաշվապահներից մեկն եմ 😀 ոտքս խերով լինի 😀
Եթե կարողանայիր հանդիպել աշխարհում որևէ մեկին, ո՞վ կլիներ նա և ինչո՞ւ:
– Պապիկիս կցանկանայի տեսնել, վաղուց է չկա պապիկս ու շատ եմ կարոտում իրեն:
Ի՞նչ ես լսում կամ դիտում այս պահին: Կամ ինչո՞վ ես տարված:
– Անգլերեն եմ ուսումնասիրում և այդ լեզվով շատ հետաքրքիր գիրք եմ կարդում: Մնացած զբաղմունքների համար ցավոք ժամանակ չեմ գտնում:
Կա՞ որևէ բան, առանց որի չես կարող ապրել:
– Իհարկե կա, միանշանակ իմ ընտանիքը: Առանց իմ ընտանիքի, հատկապես աղջկաս, ոչնչի չեմ ցանկանա ձգտել: Մի լավ խոսք կա. Ինչ անում ենք, երեխաների համար ենք անում: 😀
Ուտելիք, որին չես կարող դիմադրել:
– Աղջկաս թշիկներից չեմ կշտանում: Իսկ առհասարակ, ուտել այդքան էլ չեմ սիրում: Ուտում եմ պարզապես, որպեսզի էներգիաս չսպառվի:
Կա՞ մեկը, ումով դու հիանում ես:
– Աշխատանքում հիանում եմ բոլորով, ովքեր ինձնից ավելի շատ բան գիտեն: Հիանում եմ ընկերուհուս՝ Նաիրայի տեսակով, ում հետ միասին ենք աշխատում: Նա ինձ համար օրինակելի անձնավորություն է ամեն ինչում:
Եվ վերջում, որպես զվարճանք, ի՞նչ ես սիրում անել:
– Մանկական սղարաններով չոր գնդակների մեջ եմ սիրում սահել աղջկաս հետ ու լաբիրինթներ մտնել: 😀
Նշիր երեք բառ, որոնք լավագույնս կբնութագրեն քեզ:
– Համառ, Հիստերիկ, Պահանջկոտ 😀
Շնորհակալություն Մարիամ, այն ամենի համար, ինչ դու անում ես:
Հովհաննես Բոյախչյան
Հովհաննեսը ԲիՎեբում աշխատում է որպես Full Stack ծրագրավորող մի նախագծի վրա, որը կոնտենտի կառավարման բավականին մեծ ու հետաքրքիր լուծումներով հարուստ նախագիծ է (Content Management System (CMS)): Հովհաննեսը պրոյեկտի Back-End մասը Node.js-ով է ծրագրավորում, իսկ Front-End-ը՝ AngularJS-ով: Շատ է կարևորում սահմանված ժամկետներում ավարտին հասցնել պրոյեկտները, որոնց վրա ինքն աշխատում է: Պունկտուալության հետ միասին իր համար կարևոր է բարձր որակի ապահովումը: Իր աշխատանքում ամենաշատը Հովհաննեսին դուր է գալիս պրոյեկտների բազմազանությունը և դրանց համար տրվող տրամաբանական լուծումները: Իրեն շատ է դուր գալիս ԲիՎեբում աշխատելը: Հովհաննեսը հիացած է բիվեբցիներով և ընկերությունում տիրող ջերմ մթնոլորտով:
Հարց ու պատասխան Հովհաննեսի հետ՝
Հովհաննե՛ս, ինչպե՞ս հայտվեցիր ԲիՎեբում / Ի՞նչը բերեց քեզ ԲիՎեբ:
-Ես ԲիՎեբի մասին տեղեկացել եմ LinkedIn սոցիալական հարթակի միջոցով և տեսնելով աշխատանքային հայտարարությունը դիմել եմ աշխատանքի ընդունման համար: Դե իսկ այսօր, ինչպես տեսնում եք, էստեղ եմ ))
Ո՞րն է երբևէ ստացածդ ամենաօգտակար խորհուրդը կամ կարծիքը, և ինչո՞ւ:
-Անշուշտ ստացած կլինեմ բազմաթիվ օգտակար խորհուրդներ, բայց այս պահին չեմ կարողանում մտաբերել դրանցից ոչ մեկը:
Ի՞նչ մասնագիտություն կամ աշխատանք կընտրեիր, եթե չլինեիր ծրագավորող:
-Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ ծրագրավորող եմ և արդեն աշխատում եմ իմ սիրած մասնագիտությամբ: Իսկ եթե չլինեի ծրագրավորող, երևի թե կընտրեի տնտեսագետի մասնագիտությունը:
Ի՞նչ զվարճալի փաստ կասես քո մասին, որը շատերը գուցե չգիտեն:
-Ես բնույթով փակ մարդ եմ ու գրեթե բոլոր փաստերը իմ մասին շատերը չգիտեն: Այ թե դրանցից որն է զվարճալի, բարդ է ասելը 😀
Եթե կարողանայիր հանդիպել աշխարհում որևէ մեկի, ո՞վ կլիներ նա և ինչո՞ւ:
-Այս հարցի շուրջ պիտի երկար մտածեմ: Երբևէ մտքովս չէր անցել ում կարելի է հանդիպել ու ինչ նպատակով:
Ի՞նչ ես լսում կամ դիտում այս պահին: Կամ ինչո՞վ ես տարված:
-Հենց այս պահին Node.js ծրագրավորման լեզվի վերաբերյալ վիդեոհոլովակ եմ դիտում:
Կա՞ որևէ բան, առանց որի չես կարող ապրել:
-Ես չեմ կարող ապրել առանց ինքս իմ նկատմամբ մեծ հավատի:
Ուտելիք, որին չես կարող դիմադրել:
-Ես հավատարիմ եմ մնում այն տեսակետին, որ պետք է ուտել ապրելու համար, այլ ոչ թե ապրել ուտելու համար:
Կա՞ մեկը, ումով դու հիանում ես:
-Ես կարծում եմ, որ պետք չէ հիանալ որևէ մեկով, փոխարենը պետք է հետևել ինքդ քո քայլերին ու հիանալ քո պահվածքով և հաջողություններով:
Եվ վերջում, որպես զվարճանք, ի՞նչ ես սիրում անել:
-Ես զվարճանքի առիթներ ստեղծում եմ ցանկացած տեղում և ցանկացած ձևով՝ կախված իրավիճակից:
Նշիր երեք բառ, որոնք լավագույնս կբնութագրեն քեզ:
Ազնիվ, Աշխատասեր, Նվիրված:
Շնորհակալություն Հովհաննես, այն ամենի համար, ինչ դու անում ես:
Դե ինչ, այսպիսին են մեր աշխատակիցները՝ յուրօրինակ, աշխատանքին նվիրված ու հոգով ու սրտով տիպիկ բիվեբցի ))
Ի՞նչ եք կարծում, կցանկանայի՞ք աշխատել իրենց հետ իրենց թույն պրոյեկտների վրա:
Էլ ու՞մ եք սպասում ապագա բիվեբցիներ. Հետևեք մեր կայքին՝ նոր աշխատանքային հայտարարությունները բաց չթողնելու համար, և դիմեք https://beewebsystems.com/careers/# հղումով:
Եվ չմոռանաք կիսվել նյութով ձեր ընկերների հետ ))
Կարդացեք նաև՝
5 որակ, որոնք կօգնեն ընտրել համապատասխան թեկնածուին