Ահա այն արժեքները, որոնք առաջնային են ԲիՎեբում

Մեր ընկերության արժեքները ձևավորվել են տարիների ընթացքում, դրանց հիմքում այն են ինչ մենք կարևորում ու գնահատում ենք։ Ճիշտ է, յուրաքանչյուրս ունենք մեր արժեքները և բերում ենք մեզ հետ մեր մշակույթը, բայց ընդհանուր բոլորս էլ մեր մեջ պարունակում ենք այս արժեքներից տարրեր, քանի որ արդեն ընտրվել ենք և համարվում ենք ԲիՎեբցի:
Արժեքները նպատակ են մշակույթի ձևավորման համար, այդ իսկ պատճառով էլ մենք փորձում ենք դրանք միշտ կիրառել և պահպանել։ Մենք հետևում ենք կորպորատիվ մշակույթին՝ ոլորտում հնարավորինս բարձր որակով ներկայանալու, ավելի մեծ հաջողությունների և արդյունքների հասնելու համար։ Մեր արժեքները կիրառելու շնորհիվ, մենք կարողանում ենք ձևավորել ուրախ և դրական աշխատանքային միջավայր։
Ահա այն արժեքները, որոնք կիրառում ենք ԲիՎեբում՝
🔅Համագործակցել և կիսել գիտելիքները
🔅Արդյունավետորեն հաղորդակցվել ավելի լավ արդյունքի հասնելու համար
🔅Լինել հետաքրքրասեր և սովորել կատարելով
🔅Հասնել լավագույն արդյունքի սահմանված ժամկետում
🔅Հաղթել պարզության միջոցով
🔅Տարածել լավատեսություն և լինել թիմային

Այսօր ԲիՎեբցիները կասեն, թե ընկերության ո՞ր արժեքներն են իրենց ավելի հոգեհարազատ և կնկարագրեն, թե ինչպիսին է թիմը իրենց համար:

Ընկերության ո՞ր արժեքներն ես կարևորում և համարում քեզ ավելի համապատասխան

Արմինե Հովհաննիսյան ՝ Business Development Manager
-Թիմային լինելը։ Մեզանից ոչ ոք այնքան խելացի չէ, որքան բոլորս միասին։ Թիմի ոչ մի անդամ չունի նույն փորձն ու գիտելիքը, ինչպես ամբողջ թիմը։ Ուստի կարևորում եմ միմյանց կարծիքը հաշվի առնելը, ներդաշնակ համագործակցությունն միմյանց հետ, քանի որ միայն դա կարող է լավագույն արդյունքի հասցնել։
Հայկ Դալլաքյան՝ Full Stack Developer.
-Գիտելիքների փոխանակումը իրար մեջ, ակտիվ քննարկումները, հավես միջավայրը 😉
Ինքնակատարելագործվել. սովորում ես ինքնուրույն որոշումներ կայացնել, հարկ եղած դեպքում անել թե՛ աշխատանքային, թե՛ ոչ աշխատանքային առաջարկներ։
Աշոտ Հեբոյան՝ Full Stack Developer.
-Կարևորում եմ պարզ ու մաքուր միջավայրը, բարձր կարգապահության աստիճանը, և դրական տրամադրութուններով լի աշխատասենյակը:

Տաթև Եղյազարյան՝ ReactJS Developer.
-Ես կարևորում եմ այն գաղափարը, որ ընկերությունը առաջնահերթություն է տալիս  արդյունավետ աշխատանքին, այլ ոչ թե աշխատավայրում անցկացրած երկար ժամանակին: Բացի այդ, կարևորում եմ գիտելիքների փոխանակման հնարավորությունը, քանի որ ինձ համար մեծ խնդիրը կարող է չնչին լինել մեկ ուրիշի համար և հակառակը: Գիտելիքների փոխանակման միջոցով կարողանում ենք առաջացած խնդիրները հեշտությամբ լուծել:
Էդգար Վարդանյան՝ Full Stack Developer.
-Պատասխանատվություն՝ ամենագնահատելի արժեքը ցանկացած ոլորտում։
Իրինա Թոխյան՝ UX/UI designer.
-Բոլոր արժեքներն էլ կարևորում եմ և համարում եմ ինձ համապատասխան․․․
Ավելի հոգեհարազատ են․․․ համագործակցել և կիսվել գիտելիքներով, լինել հետաքրքրասեր և սովորել անելով, լինել լավատես և դառնալ թիմի անդամ։
Անի Բադալյան՝ Project Manager.
-Գիտելիքների ու փորձի փոխանակում, սովորել անելով, դրական մթնոլորտ։

values

Նկարագրիր մեր թիմը 3 բառով

Գագիկ Չիլինգարյան՝ Flutter Developer.
-Դեղին, սև, սպիտակ
Վահե Մարտիրոսյան՝ ReactJS Developer.
-Աղմուկ, ուրախ, հետաքրքիր
Լիլիթ Էքիզյան՝ Marketing Manager.
-Բարի, խելացի ու գիժ

Տաթև Եղյազարյան՝ ReactJS Developer.
-Կրեատիվ, կյանքով լի, բայց միևնույն ժամանակ հանգիստ
Անի Բադալյան՝ Project Manager.
-Պատասխանատու, ձգտող, հավես
Աշոտ Հեբոյան՝ Full Stack Developer.
-Ամենաուժեղ, ամենաբարի, ամենա-ամենա
Հայկ Դալլաքյան՝ Full Stack Developer.
-Հավես թիմ, ընկերասեր, աշխատասեր
Էդգար Վարդանյան՝ Full Stack Developer.
-Ազնիվ, ստեղծագործ, համարձակ
Իրինա Թոխյան՝ UX/UI designer.
-Աշխատասեր, անմիջական, հետաքրքիր

Ձեր աշխատանքային միջավայրում ո՞րքան զվարճանք (Fun) կա և ըստ ձեզ ի՞նչն է ազդում այդ ամենի վրա

Անի Սահակյան՝ Project Manager.
-Օրվա մեծ մասը անցկացնել աշխատավայրում և չունենալ պահեր լիցքաթափվելու կլիներ բավականին տխուր և անհետաքրքիր: Չէ՞ որ դա օգնում է վերականգնել ուժերը և առավել մեծ եռանդով դրանք ներդնել այն գործի մեջ, որ սիրում ես: ԲիՎեբում անբաժանելի մասն է կազմում զվարճանքը՝ խթանելով աշխատակիցների մոտիվացիան և առավել մեծ եռանդով աշխատելու հնարավորությունը: Հաճելի պահեր ստեղծելը միանշանակ հիմնված են ընկերության կողմից աշխատակցին որպես անհատ ընդունելու և վերջինիս ցանկությունները հնարավորինս բավարարելու անհագուրդ ցանկության հետ: Ամենը սկսվում է հենց այն պահից, երբ ապագա աշխատակիցը ոտք է դնում գրասենյակ: Ճիշտ HR-ական մոտեցումը հաշվի է առնում ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային գործոնը, որն էլ ապահովում է լավ և դրական միջավայր: Իհարկե չմոռանանք նաև ընկերության մարքեթինգային ճիշտ ուղղվածությունը՝ կրեատիվ և զվարճալի լուծումները ստիպում են ամեն օր ժպիտով գալ աշխատանքի:
Գագիկ Չիլինգարյան՝  Flutter Developer.
-Իմ աշխատանքային միջավայրում կա 500գ ֆան, 4300գ զվարճանք: Դրա վրա ազդում են Սարգիսն ու Էդգարը իրենց հումորով:
Էդգար Վարդանյան՝ Full Stack Developer.
-Մեր աշխատանքային միջավայրում միջոցառումները շատ-շատ են, հետևաբար զվարճանալու առիթներ միշտ կան։
Անի Բադալյան՝ Project Manager.
-Շատ -շատ և դա միայն դրական է ազդում ու թիմի անդամներին ավելի մոտեցնում իրար՝ աշխատանքի գալը դարձնելով ոչ թե պարտականություն, այլ հաճույք։
Աշոտ Հեբոյան՝ Full Stack Developer.
-Ամեն շաբաթ կազմակերպվում են տարբեր խաղեր և միջոցառումներ: Դրան զուգահեռ ևս շաբաթը մեկ անգամ գնում ենք տարբեր զվարճանքի վայրեր.կինո, քաղաքից դուրս, թատրոն, սրճարաններ, ֆուտբոլ խաղալու և այլն:
Տաթև Եղյազարյան՝ ReactJS Developer.
-Կարևորը թիմն է: Ի վերջո, օրվա ընթացքում իրենց հետ ենք շփվում, կիսում իրենց ուրախությունը, և նշում թիմի յուրաքանչյուր անդամի ծնունդը )))):
Իրինա Թոխյան՝ UX/UI designer.
-Հետաքրքիր միջավայրը, մարդկանց հետ շփումը արդեն ֆան է իմ համար, քանի որ ազատ ժամանակ չեմ ունենում ․․․
Հայկ Դալլաքյան՝ Full Stack Developer.
-Միջավայրը շատ շփվող և ընկերասեր է: Եվ իհարկե, ընկերական միջավայրում աշխատելը, թիմային աշխատանքը, շատ արդյունավետ են ազդում աշխատանքի վրա։ Կատակները, զվարճանքը թիմում թույլ են տալիս փոքր ինչ ցրվել, հանգստանալ աշխատանքից;)
Լիլիթ Էքիզյան՝ Marketing Manager.
-Որքան ֆանն, լիքըը, շաաատ-շատտ լիքը։ Ինչնա շատը մեր օֆիսում ֆանը։ Շաբաթը մեկ ունենում ենք հանդիպումներ, խաղեր, միասին հավես տեղեր ենք գնում․․․
Անում ենք կատակներ ու չենք նեղանում իրարից, իհարկե չափի մեջ)) Էդ շատ կարևորա թիմում, ազատ և անկեղծ շփում, դրանով մեր թիմը տարբերվում է հաստատ։

Շնորհակալություն բոլորին հարցմանը մասնակցելու և յուրօրինակ պատասխաններ տալու համար😊
Միանալով ԲիՎեբին, Դուք կաշխատեք նորարար թիմային միջավայրում՝ ունենալով հիանալի հնարավորություն աճի և զարգացման համար։ Մենք կարևորում ենք մեր աշխատակիցների միջև ներդաշնակ համագործակցությունը՝ հանուն ընդհանուր արդյունքի, ուստի ԲիՎեբը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատակիցների գոհունակությանն ու բարձր մոտիվացիային։ Միաժամանակ, ԲիՎեբը մշտապես բաց է նորավարտ ուսանողների հետ համագործակցությանը և խրախուսում է մի շարք հաստիքներում սկսնակ մասնագետների ներգրավումը։

Մեր թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://beewebsystems.com/careers/

Կարդացեք նաև՝
ԲիՎեբում աշխատելու առավելությունները և բենեֆիտները
Մակրոկառավարում և Միկրոկառավարում: Ո՞ր կառավարման ոճով եք առաջնորդվում

Share with love

SUBSCRIBE

Subscribe to BeeWeb's blog and get our latest news right in your inbox.

FOLLOW US