Էմոցիոնալ վաճառքներ

Ողջույն, ես Լիլիթն եմ՝ BeeWeb ընկերության պրոդուկներից մեկի՝ Balikis.am-ի մարքեթինգ մենեջերը։ Balikis.am առցանց առևտուր իրականացնող վեբկայք է, որտեղ մայրիկները ծանոթանում են մանուկների համար նախատեսված մեր գեղեցիկ տեսականու հետ և կատարում պատվերներ։ Balikis.am-ին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով:

Balikis.am-ի բրենդի կայացման և վաճառքների ծավալների մեծացման նպատակով օգտագործելով տարբեր մարքեթինգային մեթոդներ և գործիքներ՝ կարող եմ վստահորեն առանձնացնել էմոցիոնալ վաճառքները՝ որպես ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։

Վաղուց արդեն հայտնի է, որ մարդիկ գնում են կատարում էմոցիաներով: Գնումների ավելի քան 90–95% մարդիկ գնում են էմոցիոնալ ֆոնի վրա: Իսկ ի՞նչ է էմոցիոնալ վաճառքը։ Այն հաղորդակցման հմտություն է՝ պատրաստ հաճախորդին օգնելու ստանալ այն էմոցիաների չափաբաժինը, ինչն ակնկալում է հաճախորդը:

«Մարդկանց հետ հաղորդակցման ունակությունը նույնպիսի ապրանք
է, ինչպիսիք են շաքարն ու սուրճը: Ես պատրաստ եմ այդ ունակության համար վճարել ավելի քան այս աշխարհի որևէ այլ ապրանքի համար». ասում էր Ջոն Ռոկֆելլերը:

Մարդն ունի 500-ից ավել էմոցիա, և վաճառքի մասնագետը կարող է օգտագործել այդ բոլոր էմոցիաները՝ վաճառք ապահովելու համար: Էմոցիաները պայմանականորեն բաժանվում են 4 մեծ ենթախմբերի՝
1. Երջանկության էմոցիա
2. Վախի էմոցիա
3. Տխրության էմոցիա
4. Բարկության էմոցիա

Ի դեպ, վախի էմոցիան ամենաուժեղ էմոցիան է համարվում: Վաճառողի խնդիրն է հաճախորդին վաճառել էմոցիա՝ իրական արժեքներ ու հոգատարություն ցուցաբերելով:

Գոյություն ունի հաճախորդի հետ էմոցիոնալ կապ ստեղծելու 4 փուլ․
1. Կոնտակտ հաճախորդի հետ
2. Հարաբերության ստեղծում
3. Բացահայտում, թե ինչ է սիրում կամ նախընտրում հաճախորդը
4. Պրոդուկտի ներկայացում հաճախորդին՝ հաճախորդին ցանկանալի անկյան տակ։

Յուրաքանյուր բրենդ պետք է ունենա էմոցիա, այսինքն, լոգոյից սկսած մինչև օնլայն տիրույթում հաճախորդին սպասարկելումը, հաճախորդը պետք է ստանա համապատասխան էմոցիա և զգա իրեն ապահով և երջանիկ: Էմոցիոնալ մարքեթինգի շնորհիվ մարդու մոտ առաջանում է հետաքրքրություն, ստիպում է մարդուն հիշել բրենդի մասին և իհարկե, օգտվել Ձեր ծառայություններից:

Բրենդերի համար առանձնացնում ենք 3 հիմնական ստրատեգիա․
1. Էմոցիոնալ բրենդինգ
2. էմոցիոնալ գովազդներ
3. Սթորիթելլինգ

Եվ վերջում, հիշեք՝ որքան էլ տիրապետեք ինֆորմացիային, իմանաք բոլոր ստրատեգիաների մասին, բայց չկիրառեք և պատրաստ չլինեք իսկապես
սիրել հաճախորդին և ցանկանալ օգտական լինել նրան, մեկ է, երբեք շոշափելի արդյունքի չեք հասնի․հաճախորդները Ձեր լոգոն կամ կարգախոսը տեսնելիս երբեք դրական էմոցիա չեն զգա:

Հետևեք մեզ նաև LinkedinFacebook և Instagram.

34 Garegin Nzhdeh str.,
34 Business Center, 3rd floor

info@beewebsystems.com

SUBSCRIBE

Subscribe to BeeWeb's blog and get our latest news right in your inbox.

FOLLOW US