Այսօր աշխատաշուկայում շատ դժվար է լավ աշխատակից գտնել և երկար համագործակցել նրա հետ, ուստի շատ ընկերություններ փորձում են անել ամեն հնարավոր բան նոր աշխատակիցներ ներգրավելու և աշխատակիցներին մոտիվացնելու համար։ Այդ իսկ պատճառով մենք այսօր խոսելու ենք մեր ընկերության առավելություններից և մեր թիմի անդամները իրենք կասեն, թե ինչո՞ւ ընտրել ԲիՎեբը:
Ինչո՞ւ աշխատել ԲիՎեբում
Անի Բադալյան՝ Project Manager.
-Սիրուն գունավոր օֆիս, սուպեր թիմ, ովքեր իրար հարգում են, բաց են նոր մտքերի ու առաջարկների համար, պատրաստ են իրար օգնել։ Բիվեբում յուրաքանչյուր աշխատողի տրվում է հնարավորություն սովորելու ու բարելավելու սեփական հմտությունները։ Իմ կարծիքով վերոնշյալը այն ամենն է, ինչ փնտրում է ժամանակակակից աշխատողը։
Տաթև Եղյազարյան՝ ReactJS Developer.
-Քանի որ կա շատ կրեատիվ թիմ: Այստեղ անկախ տարիքից և մասնագիտական աստիճանից օգնում են իրար:
Աշոտ Հեբոյան՝ ReactJS Developer.
-Բիվեբում աշխատելու առավելություններն են ՝ ջերմ մթնոլորտը, պրոֆեսիոնալ և բանիմաց թիմը,հետաքրքիր և բազմազան պրոեկտների վրա աշխատելու հնարավորությունները: Ինչպես նաև շփումը օտարազգի ներկայացուցիչների հետ: Բիվեբը ունի նաև բոնուսների հիանալի համակարգ. թիմբիլդինգների, մասնագիտական և օտար լեզուների պարապմունքներ կազմակերպում, սպորտային փաթեթներ, և այլն:
Անի Սահակյան՝ Project Manager.
-Ընկերությունը հնարավորություն է տալիս մեծ փորձ ձեռք բերել, կիսվել սեփական փորձով և սովորել ուրիշներից, գրանցել մասնագիտական աճ և ընդլայնել գիտելիքները: Շատ կարևոր է, երբ ընկերությունում առաջնային տեղ է գրավում որակը, ինչը ակնհայտ է ԲիՎեբում: Աշխատանքը հիմնված է հաճախորդներին որակյալ պրոդուկտ տրամադրելու և առավելագույնս վերջինիս պահանջները բավարարելու վրա: Հետևաբար ակնհայտ է, որ այստեղ աշխատակիցը միշտ փորձում է գտնել առավել օպտիմալ ճանապարհ նպատակին հասնելու համար: Ընկերությունը գնահատում է աշխատակցի ջանքերը, խրախուսում, իսկ վերջինս, երևի թե, մոտիվացիայի և ավելին անելու առաջնային շարժառիթն է:
Իրինա Թոխյան՝ UX/UI designer.
-Հավես, պրոֆեսիոնալ թիմ, մարդասեր ընկերներ, հանգիստ մթնոլորտ, ինչը շատ կարևոր է ստեղծագործելու համար))): Յուրահատուկ վերաբերմունք յուրաքանչյուր աշխատակցի հանդեպ, որը ամեն ընկերություն չէ, որ ունի։
Հայկ Դալլաքյան՝ Full Stack Developer.
-Սովորում ես շատ մասնագիտական հմտություններ։
Անահիտ Ստեփանյան` Marketing Manager.
-ԲիՎեբում աշխատանքը բազմազան է: Ես կարողանում եմ մասնագիտական աշխատանքներիցս բացի իրականացնել տարրաբնույթ աշխատանքներ, որն ինձ դուր է գալիս: Օրինակ կարողանում եմ 1 օրով լինել Փրոջեքթ մենեջեր, 1 օրով՝ Որակի Ապահովման մասնագետ, 1 օրով Իվենթ մենեջեր: Այսպիսով փորձում եմ ինձ տարբեր ոլորտներում, և նշեմ, որ ամենից շատ ինձ դուր է գալիս Միջոցառումների կազմակերպումը:
Էդգար Վարդանյան՝ Full Stack Developer.
-ԲիՎեբ-ը տալիս է մասնագիտական մեծ աճի հնարավորություն, ապահովում է աշխատանքային ջերմ մթնոլորտ և հարմարավետ պայմաններ, հետևողական է ցանկացած խնդրի լուծման հարցում։
Շուշան Պետրոսյան՝ HR Manager.
-Որպես HR Manager երևի ճիշտ կլիներ, որ ես խոսեի մեր բոնուսներից և արժեքներից, որպեսզի դուք հասկանայիք ինչու արժե աշխատել Բիվեբում, բայց ես ուզում եմ ձեզ պատմել, թե ինչո՞ւ եմ ես աշխատում ԲիՎեբում։ Իմ համար միշտ կարևոր արժեք է եղել արդարությունը, թափանցիկությունը,անմիջական և սիրալիր վերաբերմունքը, իսկ ԲիՎեբում մենք բոլորս ապրում ու շնչում ենք այդպես։ Բիվեբում յուրաքանչյուր աշխատակից կարևոր է և ունի իր ուրույն դերն ու արժեքը։
Ընկերության ո՞ր բենեֆիտներից ես օգտվում և ինչո՞ւ
Տաթև Եղյազարյան՝ ReactJS Developer.
-Ես մոտ օրերս օգտվեցի ծննդյան նվեր բոնուսից և ունեցա հիանալի օր իմ սիրելիի հետ: Մեկ օր տրամադրեցինք ֆոտոնկարահանմանը և ստացանք անկրկնելի աշնանային նկարներ:
Էդգար Վարդանյան՝ Full Stack Developer.
-Օգտվում եմ անգլերեն լեզվի ուսուցումից և սպորտային փաթեթից: Անգլերեն լեզվի ուսուցումը հնարավորություն է տալիս ավելի շատ կարդալ մասնագիտական գրքեր և հոդվածներ:
Անի Բադալյան՝ Project Manager.
-Օգտվում եմ մարզասրահի առաջարկից, կատարողական բոնուսներից ինչպես նաև մեծ ուրախությամբ տեղեկացա դասընթացների մասնակցության վերաբերյալ նոր բենեֆիտի մասին, որից ևս շուտով կօգտվեմ։
Իրինա Թոխյան՝ UX/UI designer.
-Բենեֆիտներից չեմ օգտվում դեռ, բայց իմ համար երևի ամենամեծ առավելությունը տանից աշխատելն է, կազմակերպել օրս իմ ուզած գրաֆիկով։
Աշոտ Հեբոյան՝ Full Stack Developer.
-Օգտվում եմ անգլերենի պարապմունքների, սպորտային փաթեթի հնարավորություններից: Անգլերենի պարապմունքները օգնում են ավելի վստահորեն և սահուն խոսել մեր գործընկերների հետ:
Ի՞նչ կասես ԲիՎեբում գրանցած մասնագիտական աճի վերաբերյալ:
Հայկ Դալլաքյան՝ Full Stack Developer.
-Մասնագիտական աճ կա և անընդմեջ շարունակական է։ Մասնակցելով ամեն շաբաթ կազմապկերպվող մասնագիտական թրեյնինգներին ավելացնում ենք մեր գիտելիքի պաշարները:
Վահե Մարտիրոսյան՝ ReactJS Developer.
-6 ամսվա մեջ զգում եմ, որ որպես անհատ մասնագետ ու որպես թիմային աշխատող զարգացել եմ բավականին:
Տաթև Եղյազարյան՝ ReactJS Developer.
-Անձնական փորձից ելնելով կարող եմ ասել, որ բավականին աճ եմ գրանցել մասնագիտական հմտությունններիս շրջականում: Գուցե ընթացքում չենք նկատում, բայց մի պահ ետ նայելով հասկանում ենք, որ նույն առաջադրանքը կատարում ենք ավելի արագ, և ամենակարևորը, ավելի արդյունավետ:
Աշոտ Հեբոյան՝ Full Stack Developer.
-Միանշանակ ունեցել եմ մասնագիտական աճ և ձեռքբերումներ, սակայն մի փոքր դժվարանում եմ հստակ նշել )):
Իրինա Թոխյան՝ UX/UI designer.
-Մասնագիտական աճ զգում եմ տարբեր նախագծերի վրա աշխատելուց։ Բացի աշխատանքից սիրում եմ մասնակցել տարբեր մասնագերների կողմից կազմակերպած դասընթացներին, նայել նրանց աշխատանքային պրոցեսը, որն էլ ապահովում է մասնագիտական աճ։
Էդգար Վարդանյան՝ Full Stack Developer.
-Կարճ ժամանակահատվածում հասցրել եմ յուրացնել նոր աշխատանքային գործիքներ, աշխատում եմ ավելի արագ և պրոֆեսիոնալ։
Անի Բադալյան՝ Project Manager.
-Սովորեցի աշխատել թիմում, ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին՝ զարգացնելով տեխնիակական գիտելիքներս, ինչը կարծում եմ անհրաժեշտ բաղադրիչ է ՏՏ ոլորտի պրոյեկտ մենեջերի համար, ինչպես նաև գործնականում կիրառեցի տեսական գիտելիքներս՝ փոփոխելով և հարմարեցնելով թիմի և պրոյեկտի պահանջներին։
Շնորհակալություն բոլորին հարցմանը մասնակցելու և յուրօրինակ պատասխաններ տալու համար💛
Եվ վերջում, ահա այն բենեֆիտները, որոնցից կարող ես օգտվել ԲիՎեբում աշխատելիս՝
〽️Բժշկական ապահովագրություն
〽️Ռեֆերալ բոնուս
〽️Համագործակցության բոնուս
〽️GYM փաթեթ
〽️Վճարովի Day-offs
〽️Դասընթացների և թրեյնինգների մասնակցության
〽️2x աշխատավարձ
〽️Լավագույն առաջարկ բոնուս
〽️Ամուսնության, երեխայի ծննդյան բոնուս
〽️Կատարողականի բոնուսներ
〽️Ծննդյան նվեր
〽️Կորպորատիվ միջոցառումների կազմակերպում
〽️Հիբրիդ աշխատանքային պրոցես
Սպասում ենք քեզ մեր ընկերությունում:
Կարդացեք նաև՝
Իմ առաջին մասնագիտական փորձը ԲիՎեբում
Մակրոկառավարում և Միկրոկառավարում: Ո՞ր կառավրման ոճով եք առաջնորդվում